Էլեկտրոնային փաստաթղթերի ձևակերպման մասնագետ
«Սերտիֆիկացման Միջազգային Կենտրոն» ՍՊԸ
Նկարագրություն
Փնտրում ենք ուշադիր և պատասխանատու աշխատակից, ով կիրականացնի տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի ձևակերպման գործընթացը։
Պարտականություններ
- Տվյալների մուտքագրում էլեկտրոնային համակարգում,
- Տրանսպորտային միջոցների տվյալների լրացում՝ VIN, տեխնիկական տվյալներ, արտադրող և այլն,
- Տվյալների ճշգրտության ապահովում,
- Տրվող փաստաթղթերի դիտում ու սխալների ստուգում,
- Համագործակցություն աշխատակիցների հետ:
Պահանջներ
- Համակարգչի լավ իմացություն,
- Ռուսերենի լավ իմացություն,
- Ուշադրություն մանրուքների հանդեպ,
- Ավտոմեքենաների մասին ընդհանուր գիտելիքներ՝ ցանկալի, բայց պարտադիր չէ։
Մենք առաջարկում ենք՝
- Անվճար ուսուցում և աջակցություն աշխատելու ընթացքում,
- Հնարավորություն փորձաշրջանից հետո անցնելու մշտական աշխատանքի։
ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ հանդիսանում է ԵԱՏՄ-ում առաջատար սերտիֆիկացման մարմիններից մեկը։ Մենք տրամադրում ենք անհրաժեշտ սերտիֆիկացման փաստաթղթեր և թույլտվություններ ինչպես ԵԱՏՄ-ի համար, այնպես էլ՝ ԵՄ-ի։ Մենք նաև իրականացնում ենք կառավարման համակարգերի ներդրում, մատուցում ենք բազմաթիվ այլ ծառայություններ։
Մեր բազմամյա փորձը և հազարների հասնող հաջողությամբ իրականացված պատվերները և ծառայությունները մեզ թույլ են տալիս քայլել վստահ և տեխնոլոգիական առաջընթացին համահունչ։