Էլեկտրոմեքենաների էլեկտրիկ (Սկսնակ)
E-auto
E-Auto-ն փնտրում է մոտիվացված և տեխնիկայով հետաքրքրված սկսնակ մասնագետի, ով ցանկանում է զարգանալ էլեկտրոմեքենաների սպասարկման և վերանորոգման ոլորտում։ Եթե ունեք էլեկտրատեխնիկայի կամ ավտոմեքենաների նկատմամբ հետաքրքրություն և պատրաստ եք սովորել փորձառու մասնագետների աջակցությամբ, սիրով կծանոթանանք Ձեզ։
Պարտականություններ
- Աջակցել էլեկտրոմեքենաների ախտորոշման և վերանորոգման աշխատանքներին։
- Մասնակցել էլեկտրական համակարգերի և բաղադրիչների ստուգմանը։
- Սովորել և կիրառել արտադրողի տեխնիկական հրահանգներն ու անվտանգության կանոնները։
- Աջակցել մարտկոցների, լիցքավորման համակարգերի և էլեկտրական սարքավորումների սպասարկմանը։
- Օգտագործել ախտորոշիչ սարքավորումներ՝ փորձառու մասնագետի վերահսկողությամբ։
- Պահպանել աշխատավայրի մաքրությունն ու անվտանգությունը։
- Լրացնել կատարված աշխատանքների վերաբերյալ անհրաժեշտ գրառումները։
Պահանջներ
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն (ցանկալի է՝ ավտոմոբիլային, էլեկտրատեխնիկական կամ հարակից ոլորտում)։
- Ավտոմեքենաների նկատմամբ հետաքրքրվածություն և սովորելու մեծ ցանկություն։
- Տեխնիկական մտածողություն և պատասխանատվության բարձր զգացում։
- Համակարգչային հիմնական գիտելիքներ։
- B կարգի վարորդական իրավունքը կդիտվի որպես առավելություն։
- Նախկին աշխատանքային փորձը պարտադիր չէ։
🇨🇳🇦🇲 Չինաստանի ազգային ավտոարտադրող FAW գործարանի Hongqi բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում