Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Էլեկտրիկ/էլեկտրիկ–մեխանիկ

ASEDL LLC

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Տեխ. Սպասարկում, Նորոգում
Վերջնաժամկետ`
21.07.2025

Նկարագրություն

Ընկերությունը փնտրում է էլեկտրիկի, ով հետևում է Ընկերության Էլեկտրոէներգիայի ապահովմանը և անխափան օգտագործմանը։

Պարտականություններ

  • Հետևել էլեկտրոէներգիայի ապահովմանը և անխափան օգտագործմանը,
  • Ապահովել արտադրամասերի և գրասենյակային շենքերի էլեկտրոմատակարարումը
  • Կատարել սարքավորումների, լուսավորության ցանցերի վերանորոգման և էլեկտրոմոնտաժման աշխատանքներ
  • Հետևել կազմակերպության էլեկտրոսարքավորումների անխափան աշխատանքին
  • Ապահովել հաստոցների և ընկերությանը պատկանող էլեկտրական սարքավորումների անխափան աշխատանքը
  • Իրականացնել էլ. Սարքավուրումների, ֆասադային վերելակների (Строительная подвесная люлька), հաստոցների նորոգման, մոնտաժման, ընթացիկ սպասարկման աշխատանքներ ըստ անհրաժեշտության կամ ըստ նախատեսված պլանի
  • Ստուգել և կարգավորել ընկերությունում առկա Էլեկտրական համակարգերն ու սարքավորումները՝ պահպանելով անվտանգության բարձր մակարդակը, համաձայն Ընկերության ստանդարտների և ընթացակարգերի
  • Ըստ անհրաժեշտության աջակցել տեխնիկական սպասարկման թիմի մասնագետներին
  • Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարել պայմանագրով սահմանված աշխատանքային գործառույթների հետ անմիջականորեն կապված այլ գործառույթներ, որոնք համապատասխանում են իր մասնագիտությանը կամ պաշտոնին:

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն,
  • Մինչև 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
  • Թիմում աշխատելու կարողություն
  • Համակարգչային հմտություններ:

Հավելյալ նշումներ

Ընկերությունը գտնվում է Ջրվեժում, աշխատում է 6-օրյա աշխատանքային գրաֆիկով:

Ինչ ենք առաջարկում

  • Աշխատանք հավես թիմում
  • Զարգացման եվ առաջընթացի հնարավորություն զարգացող ընկերությունում
  • Դասընթացների մասնակցության հնարավորություն
  • Թիմ բիլդինգներ, միջոցառումներ
Ընկերության մասին
address
Հասցե
Ք.Երևան,Միկոյան 10
address
Աշխատակիցների քանակ
51-150
website
Կայք
Phone
Հեռ.
096272799

«ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ.-ին և մինչ այժմ զբաղվում է ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլների, ապակե կոնստրուկցիաների աքսեսուարների (բռնակներ, փականներ, ծխնիներ, ամրակային դետալներ և այլն), պատուհանագոգերի, ապակու և հաստոցների մանրածախ և մեծածախ վաճառքով: Տարիների ընթացքում հետևելով արտադրության և շինարարության ոլորտների զարգացման ժամանակակից միտումներին` ընկերությունը սկսում է ընդլայնել իր աշխատանքի ծավալները և զբաղվել բազմաոլորտ արտադրատեխնիկական գործունեությամբ: Այսօր ընկերությունը հանդիսանում է լուսաթափանց կոնստրուկցիաներ` դռներ, պատուհաններ, ապակյա փաթեթներ, ֆասադներ, ծածկեր, գմբեթներ, վիտրաժներ, ցուցափեղկեր, շարժական և անշարժ միջնորմներ, բազրիքներ, կահույք, լոգախցիկներ, արտադրող առաջատար կազմակերպություններից մեկը՝ ողջ ՀՀ տարածքում: 2006թ.-ից ընկերությունը զբաղվում է մետաղապլաստե և ալյումինե պատուհանների և դռների արտադրությամբ՝ օգտագործելով եվրոպական ապրանքանիշի հուսալի սարքավորումներ: 2007թվ.-ին հիմնադրում է մետաղապլաստե պրոֆիլների կորացման արտադրամասը, որտեղ մասնագետներն իրականացնում են ցանկացած բարդության կամարաձև կոնստրուկցիաների աշխատանքներ: 2008թվ.-ից ընդլայնելով իր արտադրական ոլորտը` մետաղապլաստե և ալյումինե կոնստուկցիաների տեսականին համալրվում է սլայդ մեխանիզմներով՝ դռներ, ֆասադներ, ֆոտոէլեմենտով դռներ, ալյումինե շերտավարագույրներ: 2008թվ.-ին հիմնադրվել է ՊՎՔ պրոֆիլների բազմագույն թաղանթներով լամինապատման արտադրամասը, որտեղ աշխատանքները կատարվում են նորագույն գերհզոր տեխնոլոգիաներով, հատուկ սոսինձներով և բարձրորակ լամինացիոն թաղանթներով: 2009թ.-ից «ԱՍԴԷԼ» ՍՊԸ-ն սկսում է զբաղվել ապակիների ներկրմամբ և վաճառքով, և մինչ նույն թվականի վերջ ավելացնում արտադրության ևս մեկ ուղղություն՝ ապակյա կոնստրուկցիաների արտադրություն: Ապակյա արտադրատեսականիների բարձր որակն ապահովելու համար ընկերությունը ստեղծել է արտադրական համալիր, որը հագեցած է թվային ծրագրավորմամբ ղեկավարվող հաստոցներով:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում