Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Էլեկտրիկ Էներգետիկ

Նարսան ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Ճարտարապետություն, Շինարարություն
Վերջնաժամկետ`
06.12.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Աշխատանքի ենք հրավիրում էլեկտրիկ-էներգետիկի հաստոցների և հոսքագծերի ընթացիկ սպասարկման աշխատանքներ կատարելու համար:

Բոլոր հետաքրքրվող անձիք կարող են մոտենալ մեր գործարան։
Հասցե՝ Հրանտ Վարդանյան 7, Շենգավիթ։

Պարտականություններ

  • Էլեկտրական լարերի մոնտաժում,
  • Վնասված, անսարք լուսատուների փոխարինում նորերով կամ վերանորոգում,
  • Էլեկտրական վարդակների ավելացում, փոխարինում նորերով,
  • Տրանսֆորմատորների ընթացիկ սպասարկում,
  • Ենթակայանի ընթացիկ սպասարկում,
  • Հոսքագծերի ընթացիկ սպասարկում,
  • Նոր արտադրված հոսքագծերի էլեկտրաֆիկացում և ավտոմատացում:

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն
  • Համապատասխան աշխատանքային փորձ
  • Վերանորոգման և մոնտաժային աշխատանքներ կատարելու հմտություն
  • Նախաձեռնողականություն
  • Առաջնահերթություն սահմանելու կարողություն
  • Ժամանակի կառավարում

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից շաբաթ։

Կարող եք զանգահարել 095 200 159 և մոտենալ գործարան։

Ընկերության մասին
address
Հասցե
Ք․ Երևան, Շենգավիթ, Հրանտ Վարդանյան 7
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
095200159

Հիմնադրվելով 2003թ.-ին Նարսան ՍՊԸ-ն հանդիսանում է ցինկապատ, ցինկապատ պոլիմերային ծածկույթով, հարթ և ձևավոր թիթեղների, մետաղական կղմինդրերի, տանիքի համալրող դետալների, եվրո դռների և պատուհաննեի, ալյումինե պաշտպանիչ շերտավարագույրների, գիպսաստվարաթղթե սալերի պրոֆիլների և այլ շինարարական ապրանքների արտադրության առաջատար ընկերությունը տեղական շուկայում, և շնորհիվ առաջարկվող ապրանքների բարձր որակի և գնային ճկուն քաղաքականության ձեռք է բերել մեծ ճանաչում: Մեծ ներդրումների և ջանքերի շնորհիվ Նարսան ընկերությունը տարեցտարի ընդլայնում է իր արտադրությունը և համալրում է գործարանը նոր հաստոցներով: Նարսան ընկերության նպատակն է բարձրորակ և մատչելի արտադրանքով ապահովելը սպառողին:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում