Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Էլեկտրիկ

X-Group

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ինժեներական
Վերջնաժամկետ`
17.08.2026

Նկարագրություն

Կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում փորձառու էլեկտրիկի։

Պարտականություններ

  • Տարածքում տեղադրված ամբողջ էլեկտրահամակարգի անխափան աշխատանք
  • Էլեկտրական սարքավորումների վերանորոգում և նորերի տեղադրում
  • Արտաքին և ներքին լուսավորության ապահովում, Լուսավորման սարքերի մոնտաժ
  • Տարածքում նոր տեղադրվող էլ․ սարքավորումների և գծերի ստուգում, փաստում
  • Նախագծին համապատասխան էլեկտրական սարքավորումների տեղադրում և մոնտաժ
  • Էլեկտրամոնտաժային այլ աշխատանքների կատարում
  • Տեխնիկական անվտանգության կանոնների պահպանում

Պահանջներ

  • Ցանկալի է ունենալ տեխնիկական կրթություն
  • Առնվազն 3 տարի էլեկտրիկի աշխատանքային փորձ
  • Շինարարական աշխատանքների իրականացման մեթոդների իմացություն
  • Պատասխանատվություն

Հավելյալ նշումներ

Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե կամ դիմել նամակի միջոցով՝ համառոտ գրելով Ձեր կրթության, փորձի և հմտությունների մասին:

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Մյասնիկյան 40
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
010544826

«Իքս Գրուպ» ընկերությունը սկսել է գործունեություն ծավալել դեռ 1995 թ.-ից, սակայն պաշտոնապես այն հիմնադրվել է 2000 թ-ին: Չնայած ընկերության երիտասարդ տարիքին, այն այսօր գործունեություն է ծավալում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում: Ընկերությունն իր գործունեության շրջանակներում ներառել է հետևյալ ոլորտները. Հյուրանոցային ծառայություններ Թռչնաբուծություն Շինարարություն Արտադրություն Մանրամեծածախ վաճառք Ֆրանչայզինգ «Իքս Գրուպ»-ի կազմի մեջ մտնում են տարածաշրջանում ամենամեծ թռչնաֆաբրիկան և ամենամեծ ջրային ատրակցիոնը, Հայաստանում կահույքի ամենամեծ ցանցը, Ռուսաստանի Դաշնությունում ամենահին մանկական առևտրի կենտրոնը: «Իքս Գրուպ» ընկերության ամենակարևոր ձեռքբերումը գործընկերների և հաճախորդների բարձր գնահատականն է:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե


Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում