
Էլեկտրիկ
Արզնի Թռչնաֆաբրիկա
Նկարագրություն
- Էլեկտրատեխնիկական ուղղվածության բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
- Օդային էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման և սպասարկման փորձ,
- Չափիչ հանգույցների իմացություն,
- Գլխավոր բաշխիչ վահանակի տիրապետում և սպասարկման հմտություն,
- Ավտոմատ համակարգերի, դիզել-գեներատորի սպասարկում,
- Էլեկտրամոնտաժային աշխատանքների իրականացում,
- Ֆաբրիկայի ներքին և արտաքին լուսավորության սպասարկում և նորոգում,
- Կոմպրեսորային, տրանսֆորմատորային սարքավորումների անխափան աշխատանքի ապահովում։
Պարտականություններ
- Ձեռնարկության էլեկտրասարքավորումների, էլեկտրամատակարարման, էլեկտրական և լուսավորության ցանցերի սպասարկման և նորոգման աշխատանքներ,
- Ցանկացած էլեկտրական աշխատանքների կատարում,
- Տեխնոլոգիական սարքավորումների մոնտաժման, շահագործման, սպասարկման, արդիականացման աշխատանքների իմացություն,
- Տեխնոլոգիական սարքավորումների պահպանում լավ վիճակում, ստուգումների իրականացում ըստ գրաֆիկի,
- Օդային էլեկտրահաղորդման գծերի հիմնական բնութագրերի և դրանց դասակարգման իմացություն, օդային, այլ մալուխային գծերի հիմնովին վերանորոգում։ Մետաղական և փայտե հենասյուների, ինչպես նաև դրանց հիմքերի նկատմամբ պահանջների իմացություն, Էլեկտրաանվտանգության որակավորման առնվազն III խմբի առկայություն,
- Էլեկտրահաղորդման գծերի շահագործման հանձնման և ընդունման կարգի իմացություն,
- Օդային էլեկտրահաղորդման գծերի նորոգման և կառուցման համար նյութածախսի նորմերի իմացություն,
- Կարգավորող փաստաթղթերի (ԳՕՍՏ, շինարարական, էլեկտրահանգույցների մոնտաժման, շահագործման, սպասարկման նորմերի, էլեկտրաէներգիայի արդյունաբերական շահագործման այլ կանոնակարգերի) իմացություն,
- Մասնագիտացված սարքավորումներ, տեղեկատու գրականություն և այլ կարգավորող փաստաթղթեր օգտագործելու հմտություն։
Պայմաններ
Աշխատանքը՝ Արզնի գյուղում:
Աշխատավարձի ժամանակին, առանց ուշացման վճարում:
«Արզնի տոհմային տնտեսությունը» հիմնադրվել է 1997 թվականին Մարատ Ջանվելյանի կողմից, և նրա ժառանգները մինչ օրս շարունակում են զարգացնել երկրի տնտեսությունը ⠀ Փետրվարի 5-ին ընկերությունը նշեց գերժամանակակից սարքավորումներով հագեցած թռչնանոցի բացումը, իսկ մոտ ապագայում կբացվի ևս երեքը: ⠀ Թռչնաֆաբրիկան աշխատում է գերմանական արտադրության Hellmann մակնիշի հոսքագծերով:👌🏼 ⠀ Որակյալ համակարգերի շնորհիվ Արզնի թռչնաֆաբրիկայում ջուրը ֆիլտրվում է 9 անգամ, կերի կորուստ չի լինում, և բոլոր աշխատանքներն իրականացվում են մեծ ռեսուրսախնայողությամբ, ինչի շնորհիվ ձվի ինքնարժեքը նվազում է: ⠀ Շատ շուտով Արզնի թռչնաֆաբրիկայի նորամուծությունների շնորհիվ թռչնանոցից մինչև խանութի ցուցափեղկին հայտնվելու շղթայում հավկիթին ձեռքով հպումն անգամ կբացառվի: 😌 ⠀