
էլեկտրատեխնիկայի և կենցաղային տեխնիկայի վերանորոգող մասնագետ
Eldorado Armenia
Նկարագրություն
Մեր Ընկերությունը՝ էլեկտրատեխնիկայի և կենցաղային ապրանքների առաջատար ներկրող և վաճառող, ձգտում է ապահովել բարձրակարգ հաճախորդային սպասարկում ոչ միայն վաճառքի փուլում, այլև հետվաճառքային սպասարկման ընթացքում։ Այս նպատակով մենք փնտրում ենք փորձառու և պատասխանատու էլեկտրատեխնիկայի և կենցաղային տեխնիկայի վերանորոգող մասնագետի, ով կմիանա մեր թիմին՝ ապահովելու սարքավորումների որակյալ վերանորոգում և տեխնիկական սպասարկում։
Պարտականություններ
- Էլեկտրատեխնիկայի և կենցաղային տեխնիկայի (սառնարաններ, լվացքի մեքենաներ, վառարաններ, հեռուստացույցներ և այլն) ախտորոշում, վերանորոգում և տեխնիկական սպասարկում,
- Ախտորոշման արդյունքում պարզված վնասների վերաբերյալ հաշվետվության կազմում,
- Անհրաժեշտ մասերի փոխարինում կամ վերականգնում՝ արտադրողի պահանջներին համապատասխան,
- Աշխատանքային գործիքների և սարքավորումների ճիշտ օգտագործում և խնամք,
- Տեխնիկական անվտանգության նորմերի և ընկերության ներքին կարգապահության կանոնների պահպանում,
- Կապ հաճախորդների հետ՝ վերանորոգման ընթացքի կամ արդյունքների պարզաբանման նպատակով (եթե անհրաժեշտ է),
- Նոր սարքավորումների տեղադրում և գործարկում՝ ըստ պահանջի։
Պահանջներ
- Միջնակարգ տեխնիկական կամ բարձրագույն կրթություն (էլեկտրատեխնիկա, մեխանիկա կամ հարակից ոլորտում),
- Առնվազն 1-2 տարվա փորձ էլեկտրատեխնիկայի կամ կենցաղային տեխնիկայի վերանորոգման ոլորտում,
- Աշխատանքային գործիքների և ախտորոշման սարքավորումների իմացություն,
- Տեխնիկական գրականության և սխեմաների ընթերցանության հմտություն,
- Պատասխանատվության բարձր զգացում, ճշգրտություն և ժամանակի կառավարման հմտություններ։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր՝ 6 օրյա աշխատանքային գրաֆիկ։
Մեզ հետ դուք կունենաք՝
- Մասնագիտական աճ,
- Առողջության ապահովագրություն,
- Հատուկ զեղչ Ընկերությունում վաճառվող ապրանքների ձեռքբերման համար,
- Կորպորատիվ միջոցառումներ,
- Պարգևատրման ծրագիր,
- Գիտելիքների փոխանակման և շարունակական ուսուցման հնարավորություն:
Մենք` հանդիսանալով խոշոր ներկրող և մանրածախ վաճառքի առաջատար, միավորում ենք կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի և տան համար նախատեսված առաջատար մի շարք ապրանքանիշերը մեկ հարկի տակ:
Մեր նպատակն է տրամադրել հաճախորդներին բարձրորակ ապրանքատեսականին, որը կապահովի հարմարավետություն և նորարարական լուծումներ առօրյայում։
Մենք առաջարկում են բարձրակարգ սպասարկում և բազմազան ապրանքներ՝ բավարարելով մեր հաճախորդների պահանջները և երաշխավորելով լավագույնը հենց Ձեր տան համար։
Հայաստանում այս պահին Ընկերությունն ունի 6 վաճառասրահ`
- ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1
- ք. Երևան, Գ. Նժդեհի 25/3
- ք. Երևան, Ավան, Աճառյան 33/4
- ք. Չարենցավան` Քոչարի 16/3
- ք. Էջմիածին, Թումանյան 0/10
- ք. Արմավիր, Շահումյան 50/2