Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Էլեկտրատեխնիկական համակարգերի մոնտաժողներ

Թիմ Սիսթեմս ՓԲԸ

Աշխատավայր` Քանաքեռ-Զեյթուն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ինժեներական, Տեխ. Սպասարկում, Նորոգում
Վերջնաժամկետ`
13.08.2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք Էլեկտրատեխնիկական համակարգերի մոնտաժողներ, ովքեր պատասխանատու կլինեն էլեկտրական մալուխների միացման և անցկացման աշխատանքների համար։

Հիմնական պարտականություններ՝

  • էլեկտրական մալուխների անցկացում և միացում։
  • էլեկտրական վահանակների հավաքման և տեղադրման աշխատանքներին մասնակցություն։
  • Լուսավորության, վարդակների, անջատիչների և այլ էլեկտրական սարքավորումների տեղադրում։
  • Հողանցման և շանթապաշտպանության համակարգերի մոնտաժային աշխատանքներ։
  • Տեխնիկական գծագրերի և պատասխանատուի ցուցումների հիման վրա աշխատանքների իրականացում։
  • Տեղամասում անվտանգության կանոնների պահպանում։
  • Կատարված աշխատանքի որակի և մաքրության ապահովում։
  • Աշխատանքային գործիքների և նյութերի ճիշտ օգտագործում։

Պահանջվող որակավորումներ՝

  • Էլեկտրատեխնիկական համակարգերի հիմնական սկզբունքների իմացություն;
  • Էլեկտրական վահանակների հավաքման փորձը կդիտվի որպես առավելություն;
  • Հողանցման, լուսավորության, UPS, գեներատորների կամ էլեկտրասնուցման համակարգերի մոնտաժային փորձը ցանկալի է,
  • Արդյունաբերական կամ բիզնես օբյեկտներում աշխատանքի փորձը ցանկալի է;
  • Մասնագիտական կրթություն էլեկտրատեխնիկայի ոլորտում ողջունելի է;
  • Ձեռքի և էլեկտրական գործիքներով աշխատելու կարողություն;
  • Տեխնիկական գծագրեր կարդալու կարողությունը կդիտվի որպես առավելություն;
  • Պատասխանատվություն, ճշտապահություն և թիմում աշխատելու կարողություն;
  • Անվտանգության կանոնների իմացություն և պահպանում
  • Տարբեր տեղամասերում աշխատելու պատրաստակամություն։

Մենք առաջարկում ենք՝

  • Մասնակցություն Հայաստանի խոշոր և հետաքրքիր ինժեներական նախագծերին
  • Առողջության ապահովագրություն
  • Վճարովի ազատ օրեր
  • Մասնագիտական աճի և շարունակական զարգացման հնարավորություն
  • Ժամանակակից և համագործակցային աշխատանքային միջավայր
  • Մրցունակ վարձատրություն՝ ըստ փորձի և մասնագիտական կարողությունների
  • Կայուն աշխատանք արագ զարգացող ընկերությունում։
Ընկերության մասին
address
Հասցե
Թբիլիսյան 15/1
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
+374 10 402002

70 և ավելի էնտուզիաստներից և պրոֆեսիոնալներից բաղկացած մեր թիմը կազմավորվել է դեռևս 2008թ․-ին։ Արդյունքում, կարճ ժամանակահատվածում ընկերությունը դարձել է էլեկտրատեխնիկական, ցածրահոս համակարգերի և ՏՏ սարքավորումների մատակարարմամբ և ինտեգրմամբ զբաղվող խոշոր կազմակերպություն։

Միևնույն ժամանակ, կնքված համագործակցության հարյուրավոր պայմանագրերի և իրականացված հազարավոր նախագծերի արդյունքում ընկերությունը երբեք չի դադարել նոր լուծումներ առաջարկելուց։

Արևային էներգիայի ուղղությամբ ընկերությունը 2021 թվականից իրականացնում է արևային կայանների նախագծում և կառուցում, իսկ 2023 թվականից հանդիսանում է Huawei փոխակերպիչների բացառիկ մատակարարը Հայաստանում։

Զարգացման հաջորդ փուլում, 2023թ․-ին մեկնարկեց մեր նոր նախաձեռնությունը՝ Team Energy։ Սա էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց է, որը հասանելի է ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում։

Տեխնոլոգիական առաջընթացի շրջանակում, 2024թ․-ին մեր հաճախորդներին ներկայացրեցինք նոր լուծում՝ Smart Place by Team Syatems։ Այն ստեղծվել է տների, գրասենյակների և հյուրանոցների լիարժեք ավտոմատացման ու կառավարման համար՝ դարձնելով առօրյան ավելի խելացի, հարմարավետ և էներգախնայող։

Տարեցտարի ընդլայնելով ընկերության կողմից մատուցվող ծառայությունների ցանկը՝ այսօր մենք առաջարկում ենք համապարփակ լուծումներ մեր հաճախորդներին։

Հետևաբար, այլևս կարիք չկա դիմելու մի քանի մասնագիտացված ընկերություններ, որպեսզի ձեր տան, գրասենյակի կամ այլ նշանակության շինության էլեկտրասնուցումը, կապը, անվտանգությունը, ավտոմատացումն ու կառավարումը և տեխնոլոգիական վերազինումը ի կատար ածվեն։

Արդյունքում, նախագծումից իրականացում, ապա սպասարկում, էներգիայի գեներացումից մինչև դրա սպառում, անվտանգության ապահովում և սարքավորումներով զինում՝ մենք հոգ կտանենք այդ ամենի մասին։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Business trips
Բիզնես գործուղումներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում