
Եկամուտների վերահսկողության գծով մասնագետ
Ստելլար Գրուպ ՍՊԸ
Նկարագրություն
Ստելլար Հյուրանոցների Ցանցը փնտրում է եկամուտների վերահսկողության գծով մասնագետի` ֆինանսական թիմին միանալու համար:
Պարտականություններ
- Հաշվեգրված եկամուտների մասով ներքին հյուրանոցային ծրագրի գործառնությունների մատյանի ստուգում,
- Կատարված չեղարկումների, փոփոխությունների ստուգում,
- Ներքին ծրագրային տեղեկատվության համեմատում լրացված ֆայլերի հետ,
- Վճարումների հաշվետվության համեմատություն փաստացի դրամական միջոցների մուտքի և բանկային մուտքերի հետ,
- Հաշիվների դուրսգրում, գործընկերների մնացորդների հաշվառում,
- Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ հյուրանոցային ոլորտում,
- Clock PMS ծրագրի իմացությունը շատ ցանկալի է,
- Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
- Աշխատասիրություն, աշխատանքի նկատմամբ պատասխանատվություն և վերլուծական մտածողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը՝ երկուշաբթիից-ուրբաթ, ժամը 09:00-ից 18:00:
Stellar Hotels հյուրանոցային ցանցը տեղակայված է ՌԴ Կրասնոդարի և հարակից քաղաքներում, ԱՊՀ երկրներում և ՀՀ-ի տարբեր քաղաքներում: Stellar Hotels-ը ներառում է Stellar Collection, Sphera և Solar ապրանքանիշերի հյուրանոցները: Մեր յուրաքանչյուր հյուրանոցում հյուրերը կարողանանում են գնահատել սպասարկման բարձր մակարդակը, ճկուն գները և որակը: Հյուրանոցների լայն աշխարհագրությունը, հարմար դիրքը և հյուրանոցային կոնցեպտի բազմազանությունը երաշխիք են, որպիսի ցանկացած հյուր կարողանա գտնել իրեն սպասելիքները գերազանցող վայր: