
Եկամուտների հավաքագրման բաժնի խնդրահարույց դեբիտորական պարտքերի հավաքագրման մասնագետ
ԱԼՖԱ ՖՈՒԴ ՍԵՐՎԻՍ ՓԲԸ
Նկարագրություն
Alpha Food Service ընկերությունը փնտրում է Եկամուտների հավաքագրման բաժնի խնդրահարույց դեբիտորական պարտքերի հավաքագրման մասնագետ, ով կհավաքագրի դեբիտորական պարտքերը և կապահովի, որպեսզի բոլոր գումարները, որոնք որևէ մեկը պարտք է ընկերությանը, ստացվեն ամբողջությամբ և ժամանակին: Կապահովի դեբիտորական պարտքերի ճշգրիտ վարումը ծրագրում և հաճախորդներին չվճարված հաշիվների (պարտքերի) վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը:
Պարտականություններ
- Պարտքը մարելու նպատակով վարում է բանակցություններ պարտապանների հետ և ձգտում է հասնել փոխադարձ ընդունելի լուծումներին,
- Հիմնավորում է այլ ճանապարհով պարտքի մարելու անհնարինությունը և ներկայացնում է գումարի բռնագանձման պահանջով դատարան ուղարկելու առաջարկներ, տրամադրում է չվճարված հարկային հաշիվները,
- Ապահովում է բոլոր գործընթացների արտացելումը BITRIX 24 համակարգում ընկերության ստանդարտներին համապատասխան,
- Ամենօրյա ռեժիմով կազմել և բաժնի ղեկավարին ներկայացնել դեբիտորական պարտքերի ժամկետայնության վերաբերյալ հաշվետվություններ, որը պետք է ներառի պարտքերի ժամկետայնությունը, առավել ռիսկային գործընկերների խմբերը, կասկածելի խմբերը ըստ մենեջերների, կատարված և կատարվելիք քայլերը,
- Ամենօրյա ռեժիմով իրականացնում է հայտնաբերված շեղումների ուսումնասիրություն և ուղղում՝ կազմելով առաջնահերթություններ՝ ըստ բաժնի ղեկավարի ցուցումների,
- Վաճառքի մենեջերների փոփոխության դեպքում անմիջապես տրամադրել տվյալ ուղղության բոլոր գործընկերների մասով փոխադարձ ակտեր, իսկ հետվերադարձից հետո կազմել դեբիտորական պարտքերի հանձնման-ընդունման ակտեր,
- Հաճախորդների հետ անմիջական շփման և հավաքագրման մասնագետին և բաժնի պետին շաբաթական կտրվածքով ներկայացնել այն գործընկերների ցանկը իրենց դեբիտորական պարտքերի մնացորդով, որոնց մասով առկա են հիմնավոր կասկածներ, որ հավաքագրման խնդիրը խնդրահարույց դեբիտորական պարտքերի հավաքագրման մասնագետների մակարդակով այլևս լուծելի չէ,
- Համակարգել խնդրահարույց դեբիտորական պարտքերի հավաքագրման մասնագետների աշխատանքը, նրանց տրամադրել օրական առաջնահերթությամբ գործընկերների ցանկը, որոնց մասով անհրաժեշտ է կատարել մնացորդների ճշգրտում,
- Խարդախության(fraud) ռիսկը կանխելու համար ուսումնասիրում է նաև վաճառքի մենեջերների վաճառքների ու դեբիտորական պարտքերի համամասնությունը, հայտնաբերելու ոչ ստանդարտ վարքագիծ ու կանխելու հնարավոր խարդախությունը,
- Պլանավորել գործունեությունը և զարգացման առաջադրանքները՝ համաձայն ղեկավարի կողմից սահմանված նպատակների և քվոտաների,
- Պլանավորել և իրականացնել ռազմավարական խնդիրներ իր պատասխանատվության շրջանակներում ընկերության ռազմավարության կատարման համար,
- Պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Microsoft Office-ի լավ իմացություն,
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն,
- Գերազանց հաղորդակցման հմտություններ,
- Ուշադիր աշխատելու ունակություն,
- MS Office ծրագրերի իմացություն,
- 1C,Bitrix 24,e-invoicing իմացությունը ցանկալի է,
- ՀՀ օրենսդրության, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի, ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի, «Հրապարակային սակարկաությունների մասին» ՀՀ օրենքի, բանկային գործունեությունը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի լավ իմացություն,
- Վերլուծական մտածողություն,
- Առաջնահերթություններ սահմանելու և արդյունավետ որոշումներ կայացնելու ունակություններ,
- Ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով աշխատելու կարողություն և պատրաստակամություն,
- Ժամանակը կառավարելու ունակություն:
Alpha Food Service-ը գրեթե երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի ալկոհոլային խմիչքներ, դելիկատեսներ և սննդամթերք։
Մենք ձևավորում ենք ոճ ու մշակույթ՝ մեր գործընկերներին, հաճախորդներին և համայնքին տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն, կիսվելով համաշխարհային փորձով և նպաստելով ոլորտի զարգացմանը ու որակի բարձրացմանը։
2005-ին սկսելով փոքր թիմից՝ այսօր Alpha Food Service-ը դարձել է ոլորտի առաջատար խաղացող՝ ունենալով հստակ ռազմավարություն, հզոր գործընկերային ցանց և նվիրված թիմ։
Մենք համագործակցում ենք հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով համաշխարհային առաջատար արտադրողների կողմից ներկայացված լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։
Մենք ձգտում ենք բարելավել մարդկանց կյանքի որակը՝ հարստացնելով այն համաշխարհային էնո-գաստրոնոմիկ մշակույթի նոր համերով ու տպավորություններով։
Մեր կազմը
Alpha Food Service-ի կազմում ընդգրկված են նաև "The House" խանութների ցանցը և "The Bake House" ստուդիա-խանութը, որոնք ևս կրում են մեր արժեքներն ու մոտեցումները՝ ընդգծելով բարձր որակի, ոճի և հաճախորդակենտրոնության մեր տեսլականը։