E-commerce մասնագետ
Pineapple Horeca
Նկարագրություն
Pineapple Horeca ընկերությունն աշխատանքի է հրավիրում ինտերնետ խանութի օպերատոր և համակարգող՝ WB, OZON և այլ հարթակներում՝ իր թիմին միանալու համար։
Մենք աշխատում ենք HoReCa ոլորտի՝ հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների և պրոֆեսիոնալ խոհանոցների համար նախատեսված ապրանքների ու լուծումների հետ՝ ներկայացնելով որակյալ ապրանքներ և ապահովելով հաճախորդների արդյունավետ սպասարկում։
Պարտականություններ
- Ապրանքների տեղադրում և կառավարում առցանց վաճառքի հարթակներում,
- Ապրանքային քարտերի պատրաստում՝ նկարներ, նկարագրություններ, տեխնիկական տվյալներ և բանալի բառեր,
- Ապրանքների գների, առկայության և տեղեկատվության պարբերական թարմացում,
- Պատվերների, հարցումների և վերադարձների մշակում,
- Վաճառքների, հաճախորդների պահանջարկի և մրցակիցների վերլուծություն,
- Գովազդային արշավների կազմակերպում և օպտիմալացում,
- Համագործակցություն վաճառքի, մարքեթինգի և պահեստի թիմերի հետ,
- Առցանց հարթակների տեխնիկական պահանջների և փոփոխությունների մշտադիտարկում։
Պահանջներ
- E-commerce ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է,
- Marketplace-ներում կամ ինտերնետ խանութներում աշխատելու փորձը պարտադիր է
- Excel-ի լավ իմացություն,
- Վերլուծական մտածողություն և մանրուքներին ուշադրություն,
- Հայերենի և ռուսերենի գերազանց տիրապետում, անգլերենի իմացությունը ցանկալի է,
- Կազմակերպվածություն, պատասխանատվություն և արագ կողմնորոշվելու կարողություն,
- Թիմային աշխատանքի պատրաստակամություն։
Մենք առաջարկում ենք
- Մրցունակ աշխատավարձ,
- Բոնուսային համակարգ՝ ըստ արդյունքների,
- Ստաբիլ աշխատանք զարգացող և պրոֆեսիոնալ թիմում,
- HoReCa ոլորտի միջազգային և տեղական ապրանքների հետ աշխատելու հնարավորություն,
- Կորպորատիվ զեղչեր,
- Ջերմ և աջակցող աշխատանքային մթնոլորտ։
Pineapple Horeca ընկերությունը զբաղվում է HoReCa և B2B ոլորտների համար պրոֆեսիոնալ ապրանքների և համալիր լուծումների մատակարարմամբ։ Մենք աշխատում ենք հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների, բարերի և այլ բիզնեսների հետ՝ առաջարկելով որակյալ սպասք, սեղանի պարագաներ, ապակեղեն, խոհանոցային և գործառնական ապրանքներ։
Ընկերության նպատակն է դառնալ վստահելի գործընկեր HoReCa ոլորտի բիզնեսների համար՝ ապահովելով ոչ միայն ապրանքների մատակարարում, այլև ճիշտ խորհրդատվություն, անհատական մոտեցում և երկարաժամկետ համագործակցություն։