Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ձկնաբուծարանի տնօրեն

Invest Plus LLC

Աշխատավայր` Արմավիր
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Գործադիր, Մենեջմենթ
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
29.06.2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք պատասխանատու, կազմակերպված և նպատակասլաց ձկնաբուծարանի տնօրեն, ով կկարողանա արդյունավետ կազմակերպել ձկնաբուծարանի ամբողջ աշխատանքային գործընթացը, ղեկավարել անձնակազմը և ապահովել արտադրական ցուցանիշների կայուն զարգացումը։

Աշխատանքի վայրը՝ Արմավիրի մարզ, Ջրառատ գյուղ

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել ձկնաբուծարանի ամենօրյա աշխատանքները,
  • Ղեկավարել և համակարգել աշխատակիցների թիմը,
  • Իրականացնել արտադրական գործընթացների պլանավորում և վերահսկողություն,
  • Հետևել ձկան աճեցման, կերակրման, պահպանման և սպասարկման աշխատանքներին,
  • Կատարել հաշվարկներ, կազմել հաշվետվություններ և վերահսկել ծախսերը,
  • Ապահովել ներքին կարգապահություն և աշխատանքային արդյունավետություն,
  • Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ։

Պահանջներ

  • Ցանկալի է բարձրագույն կրթություն՝ ագրարային, տնտեսագիտական կամ հարակից ոլորտում,
  • Կառավարման և թիմի ղեկավարման հմտություններ,
  • Լավ կազմակերպչական և վերլուծական մտածողություն,
  • Հաշվարկների և թվային տվյալների հետ աշխատելու կարողություն,
  • Ճկունություն և պատասխանատվության բարձր զգացում,
  • Արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն,
  • Սեփական մեքենայի առկայությունը խիստ ցանկալի է։

Հավելյալ նշումներ

Մենք առաջարկում ենք

  • Կայուն և պատասխանատու աշխատանք,
  • Մրցունակ աշխատավարձ,
  • Զարգացման և երկարաժամկետ համագործակցության հնարավորություն։
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում