
Նկարագրություն
Enterprise Rent-A-Car –ը փնտրում է նոր թեկնածուների համալրելու մեր երիտասարդ և ակտիվ թիմը։ Եթե համապատասխանում ես ներքոնշյալ պահանջներին, ապա քեզ սպասվում է աշխատանք հաճելի և արագ զարգացող միջավայրում։
Պարտականություններ
- Տրամադրել վարորդական ծառայություններ ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանյան հաճախորդներին
- Իրականացնել գիշերային տրանսֆերներ դեպի «ԶՎԱՐԹՆՈՑ» օդանավակայան կամ հակառակ ուղղությամբ
Պահանջներ
- Ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ տիրապետում
• Ռուսերեն լեզվի իմացությունը պարտադիր է
• Անգլերեն լեզվի խոսակցական մակարդակի տիրապետումը կդիտարկվի որպես առավելություն - Վավեր վարորդական վկայական և առնվազն 3 տարվա վարորդական փորձ
- Ծանրաբեռնվածության պայմաններում աշխատելու ունակություն
- Ավտոմեքենաների տեխնիկական գիտելիքները ցանկալի են
- Որոշ դեպքերում գիշերային տրանսֆերներ իրականացնելու պատրաստակամություն
- Իրազեկվածություն դեպի Հայաստանի տեսարժան վայրեր տանող ճանապարհների մասին