Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Դրամարկղային գործառնությունների մասնագետ

ՆՈՈՒԹ․ԱՄ ՍՊԸ

Աշխատավայր` Դավթաշեն, Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 220,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
29.11.2026

Խնդրում ենք ծանոթանալ նկարագրությանը (ստորև) և ուղարկել կարճ հաղոդարգրություն Ձեր ունակությունների, ինչպես նաև փորձի մասին` 094-255322 Whatsapp համարին (պարտադիր Voice-ով և ոչ ավել քան 2 րոպե) և ուղարկել դիմումը job.am համակարգով։

Նկարագրություն

Փնտրում ենք պատասխանատու և կազմակերպված մասնագետի՝ ֆինանսական և օպերացիոն գործառնությունների իրականացման համար։ Աշխատանքը ներառում է դրամարկղային սպասարկում, ապառիկ գործարքների ձևակերպում և հաշվետվությունների վարում։

Պարտականություններ

  • Դրամարկղային գործարքների և հաշվարկների իրականացում։
  • Ապառիկ գործարքների ձևակերպում և իրականացում։
  • ՀԴՄ սարքի և դրամարկղի հետ աշխատանք։
  • Կանխիկ և անկանխիկ վճարումների ընդունում։
  • Օպերացիոն և կազմակերպչական ընթացիկ աշխատանքների իրականացում։
  • Հաշվետվությունների կազմում և տվյալների ճշգրիտ գրանցում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն։
  • Աշխատանքային փորձ ապառիկ գործարքների, հաշվապահության կամ հարակից ոլորտներում։
  • Ապառիկ գործարքների ձևակերպման և սպասարկման փորձ։
  • Հաղորդակցման և թիմային աշխատանքի զարգացած հմտություններ։
  • Պատասխանատվության բարձր զգացում, ուշադիր և կազմակերպված մոտեցում աշխատանքին։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային գրաֆիկ՝ 11:00–20:00

Եթե համապատասխանում եք նշված պահանջներին և ցանկանում եք միանալ մեր թիմին, սիրով կսպասենք Ձեր դիմումին։

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս 27/2 շենք․
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
+374 60 707777

NOUT.AM-ը հայկական շուկայում գործող տեխնոլոգիական և վաճառքի էկոհամակարգ է, ցանց, որը համատեղում է բարձր տեխնոլոգիաները (AI) և մրցակցային մեծ առավելությունները տեղական համակարգչային և կենցաղային տեխնիկայի ոլորտներում․ NOUT.AM-ն ապահովում է իր գնորդների համար ավելի մեծ ապրանքացանկ, քան ոլորտի բոլոր մեծ ընկերութությունների ապրանքացանկերը միասին գումարային, ունի 8 բաժիններից բաղկացած կառուցված, սկսած դասական վաճառքների բաժնից մինչ արհեստական բանականության տեխնոլոգիաներ և ծրագրավորում․ 16 տարիների աշխատանքի ընթացքում 2 հոգանոց փոքր թիմից, NOUT.AM-ը վերածվեց էլեկտրոնիկայի վաճառքի ցանցի, որտեղ ապահովվում է մշտական զարգացում թե մասնագետների վերապատրաստմանը և թե պրոցեսների կատարելագործմանն ուղղված․ NOUT.AM-ի կողմից վարվող պրոցեսները գրեթե 95%-ով անկախ են շուկայից և մատակարարներից, քանի որ ընկերությունն ապահովում է սեփական լոգիստիկան, ծրագրավորումը, մարքեթինգը և գովազդը, դպրոցը կադրերի վերապատրաստման համար, պահեստը, ներկրումը և այսօր արդեն ունի 59-ից ավել ներդրողներ, որոնք 2025-ին գնեցին ընկերության տեղաբաշխած 618 միլիոն դրամի պարտատոսմեր․ Մենք աճում ենք և մեր թիմը նույնպես մեծանում է, ուրախ կլինենք, երբ դուք էլ գտնեք Ձեր հաջողությունները մեր թիմում և հատկապես հպարտ կլինենք, երբ Ձեր երազանքներից մի քանիսը իրականանան հենց մեր թիմում կարերիան զարգացնելու ընթացքում

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Education reimbursement
Կրթության վճարի փոխհատուցում
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում