Դրամարկղային գործառնությունների բաժնի առաջատար հսկիչ-գանձապահ
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ
Նկարագրություն
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածուի, ով պատասխանատու է լինելու ստորև թվարկված պարտականությունների կատարման համար։
Աշխատանքային պարտականություններ
- Բանկի բանկոմատների և այլ ինքնասպասարկվող սարքերի համար գումարների հաշվարկ և տեսակավորում,
- Բանկի բանկոմատների և այլ ինքնասպասարկվող սարքերի լիցքավորման, ապալիցքավորման գործընթացին մասնակցություն,
- Կանխիկ դրամական միջոցների վերահաշվարկ,
- Ինկասացիայի գործարքների ձևակերպում։
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն,
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
- Դրամաճանաչություն,
- Բանկային օրենսդրության իմացություն,
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ,
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն,
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում։
Լրացուցիչ տեղեկատվություն
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտ ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
Ընկերության մասին
«ԱյԴի Բանկ»-ը հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ անվանումով։
«ԱյԴի Բանկ»-ի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության լավագույն նորար Բանկ՝ ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ https://idbank.am/
«ԱյԴի Բանկ»-ը հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ անվանումով։ «ԱյԴի Բանկ»-ի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության լավագույն նորար Բանկ՝ հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ https://www.idbank.am/: