Շների Խնամակալ - Տնտեսվար
Ռանչո Սիրունիկ ՍՊԸ
Նկարագրություն
«Ռանչո Սիրունիկ» ՍՊԸ շների խնամքի համալիրը փնտրում է հասուն, Ֆիզիկապես ուժեղ, տրամաբանող, պատասխանատու և կարգապահ աշխատակցի, ով կիրականացնի շների խնամակալի - տնտեսվարի պարտականությունները։
Պարտականություններ՝
- Շների խնամք՝ յուրաքանչյուր շան մասով հաճախորդների և ղեկավարության ցուցումներին ամբողջությամբ համապատասխան կերակրում, թարմ ջրով ապահովում, սանրում, մաշկը արտաքին մակաբույծներից մաքրում (օրինակ՝ տզերից), դեղորայքով վերքերի մշակում, շների լոգանքին աջակցություն և ըստ անհրաժեշտության շների հետ կապված այլ աշխատանքների իրականացում
- Պարբերաբար շների արտաքին զննումների իրականացում և վնասվածքներ կամ առողջական խնդիրներ նկատելու դեպքում ղեկավարությանը և ըստ անհրաժեշտության նաև շների տերերին տեղեկացում
- Առանձնացված գոտիներում շների վերահսկողություն, որպեսզի չկռվեն միմյանց հետ, իսկ կռվելու դեպքում արագ և օպերատիվ բաժանման իրականացում
- Շների հետ ինչպես անհատական, այնպես էլ խմբակային խաղերի և զբոսանքի կազմակերպում
- Շների հետ աշխատելու ընթացում նրանց նկարահանում և հաճախորդների խմբում հոլովակների և նկարների հրապարակում
- Շների հետ աշխատելու ընթացում նրանց տերերի հետ արդյունավետ կոմունիկացիայի վարում՝ մասնավորապես նրանց հարցերին արագ և համապարփակ պատասխանելով
- Ռանչոյի տնտեսության հետ կապված աշխատանքների իրականացում՝ ներառյալ այգեգործություն, բեռների տեղափոխում, նորոգման և այլ նմանատիպ աշխատանքներ
- Սերտ համագործակցություն թիմի այլ անդամների հետ
Պահանջներ՝
- Շների հանդեպ սեր և խնամքի փորձ
- Այգեգործական աշխատանքներ կատարելու փորձ
- Հայոց լեզվի գրավոր և բանավոր լավ տիրապետում
- Հաճախորդների հետ քաղաքավարի և գրագետ շփվելու կարողություն
- Դաշտային պայմաններում աշխատելու պատրաստակամություն
- Լիարժեք շարժունակություն և զարգացած ֆիզիկական տվյալներ (օրինակ 20 կգ. քաշը 100 մ. հեռավորության վրա տեղափոխելու կարողություն)
- Երկաթյա կարգապահություն՝ աշխատանքային հիերարխիան հասկանալու և պահպանելու կարողություն
- Աշխատաժամանակը արդյունավետ կառավարելու կարողություն
- Թիմում և ինքնուրույն աշխատելու կարողություն
- Մեծ քանակությամբ փոքր առաջադրանքները հիշելու, դրանք տրամաբանորեն ըստ առաջնահերթությունների խմբավորելու և առանց բացթողումների կատարելու կարողություն
- Լուրջ մոտեցում հանձնարարությունների հանդեպ անկախ դրանց պարզության աստիճանից
- Բնավորությամբ հուսալի և պատասխանատու, այսինք օրվա անելիքները ավարտին հացնող, նույնիսկ եթե դա ենթադրում է արտաժամյա աշխատանք
- Սթրեսային իրավիճակներում ինքնատիրապետումը պահպանելու և հավասարակշռված որոշումներ կայացնելու կարողություն
- Ուղեկցող նամակի առաջին տողում գրել ԴՖ56487 նույնականացման համարը
- Կեղտին առնչվող աշխատանքների նկատմամբ բացարձակապես պրոֆեսիոնալ և առանց բարդույթների մոտեցում՝ պատրաստակամություն առանց զզվելու աշխատել կղանքի, փսխած զանգվածի, մազերի և այլ օրգանական և ոչ օրգանական բնույթի թափոնների հետ
- Աշխատանքի մեջ բարձր մակարդակի կազմակերպվածություն և կոկիկություն
- Թեթև և կենսուրախ բնավորություն
Հավելյալ նշումներ՝
- Աշխատավարձ՝ 200.000 դրամ (աճի հնարավորությամբ)
- Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի - ուրբաթ,
աշխատանքային ժամեր՝ 8․30-ից 17.45, կամ 11.15-ից 20.30,
աշխատանքային օրվա ընթացքում 3 ընդմիջում՝
գումարային 1 ժամ 15 րոպե տևողությամբ:
Գրաֆիկի ժամերն ու օրերը կարող են ըստ անհրաժեշտության փոփոխվել - Հասցե՝ Պտղնի գյուղ, 15-րդ փողոցի 1-ին նրբանցք, 12
- Տրամադրում ենք օդորակված ընդմիջման սենյակ, սառնարան, սառցարան և սանհանգույց բոլոր ժամանակակից պայմաններով
- Կարիերային առաջընթացի հնարավորություն բիզնեսի զարգացման հետ մեկտեղ
- Պոզիտիվ և ընկերական թիմ
Ռանչո Սիրունիկն առաջարկում է հավասար պայմաններ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սեռական կողմնորոշումից, մայրենի լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական կարգավիճակից։ Միաժամանակ, նախընտրում ենք աշխատել խստապահ, աշխույժ, նախաձեռնող, կենդանասեր երջանիկ/դրական աշխատակիցների հետ, ովքեր վարժ հայերեն են խոսում։
Դիմել ռեզյումեով և դրան ուղեկցող ծանոթագրով։
Ռանչո Սիրունիկը շների խնամքի համալիր է, որն առաջարկում է խնամքով մշակված տարատեսակ ծառայություններ շան և տիրոջ երջանկության համար։ Մենք տրամադրում ենք շների գիշերակացի և օրախնամքի բացառիկ պայմաններ, մասնագետների վերահսկողության ներքո, տերերին հեռավար մշտադիտարկման հնարավորությամբ, ինչպես նաև օրական և ընթացիկ ամփոփում ձեր բրդոտի ինքնազգացողության և գործողությունների վերաբերյալ։