Դիզայներ-մենեջեր / նախատպագրական մասնագետ
Ալբեդո Գրաֆիքս ՍՊԸ
“Ալբեդո Գրաֆիքս” գովազդա-արտադրական ընկերությանը անհրաժեշտ է Դիզայներ-մենեջեր / նախատպագրական մասնագետ։
Պայմաններ
- Աշխատանքային ժամերը՝ 9:30 – 19:00, հանգստյան օր՝ կիրակի
- Մասնագիտական աճի հնարավորություն
- Մրցակցային աշխատավարձ՝ կախված փորձից և հմտություններից
Պարտականություններ
- Հաճախորդներից ֆայլերի ընդունում և ստուգում, անհրաժեշտ շտկումների կատարում։
- Օրիգինալ մակետների պատրաստում տպագրությանը ըստ տեխնոլոգիական պահանջների։ Ֆայլերի փոխանցում արտադրություն և պատվերի ճշգրտության վերահսկում։ Պատվերների ընթացքի համակարգում՝ դիզայնից մինչև արտադրություն։ Անհրաժեշտության դեպքում դիզայնի ուղղումներ և փոփոխություններ հաճախորդի պահանջներին համապատասխան։
Պահանջներ
- Adobe Illustrator, CorelDRAW և Photoshop ծրագրերի լավ իմացություն։ Նախատպագրական գործընթացների և տպագրական տեխնոլոգիաների իմացություն։
- Պատասխանատվություն, կազմակերպվածություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
- Միաժամանակ մի քանի պատվերների հետ աշխատելու ունակություն։
- Թիմում աշխատելու և արտադրական գործընթացը համակարգելու կարողություն։ Տպագրատանը կամ գովազդաարտադրական ընկերությունում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Եթե հետաքրքրված եք և համապատասխանում եք նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն և պորտֆոլիոն։
Albedo Graphics-ը հիմնադրվել է 2004 թվականին:
Ի սկզբանե կազմակերպությունը մատուցում էր գրաֆիկ դիզայնի և տպագրության ծառայություններ։
Ներկայումս ընկերությունը բաղկացած է չորս ինքնաբավ ստորաբաժանումներից`
ԴԻԶԱՅՆ ՍՏՈՒԴԻԱ
ՏՊԱԳՐԱՏՈՒՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ
ԿԱՀՈՒՅՔ ԵՎ ԴԵԿՈՐ
Քսան տարվա փորձ, հավատարիմ անձնակազմ, պարբերաբար թարմացվող սարքավորումներն ու այս 4 բաժիններն իրար հետ միասին հնարավորություն են տալիս իրականացնել երևի թե ամենաբարդ նախագծեր, լուծել դժվար և դեստանդարտ խնդիրներ մեր ոլորտում և, իհարկե, ապահովել մաքսիմալ կոմֆորտ մեր պատվիրատուներին մատուցելով կոմպլեքս ծառայություններ դիզայնից մինչև արտադրություն։