Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Դիզայներ

Ստեկո ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Արվեստ, Դիզայն
Վերջնաժամկետ`
26.06.2026

Նկարագրություն

«Steko» ընկերությունը փնտրում է պատասխանատու և մոտիվացված Դիզայների։ Մենք փնտրում ենք մասնագետի, ով ոչ միայն ստեղծագործական մոտեցում կցուցաբերի մեր արտադրանքի ձևավորմանը, այլև գրագետ հաղորդակցության միջոցով կօգնի մեր հաճախորդներին գտնել լավագույն լուծումները։

Պարտականություններ

  • Աշխատանք լուսանկարների հետ՝ ֆոտոէդիթինգ, ռետուշ, որակի բարելավում, պրոֆեսիոնալ գունաբաժանում/գունաշտկում և չափսերի բերում:

  • Առաջնային էսքիզավորում ՝ ըստ տրված առաջադրանքի՝ ձեռքով նախնական էսքիզների/գաղափարային ուրվագծերի ստեղծում (օրինակ՝ ինտերիերի միջնապատերի ձևավորման լուծումներ)։

  • Ստեղծված էսքիզների տեղափոխում վեկտորային միջավայր (CorelDraw կամ Adobe Illustrator ծրագրերով) և դրանց համապատասխանեցում իրական տեխնիկական չափսերին:

  • Ֆայլերի վերջնական տեխնիկական պատրաստում տպագրության և արտադրության համար:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է դիզայներական կամ ճարտարապետական ուղղվածությամբ)։
  • Corel Draw, Adobe Photoshop, Illustrator ծրագրերի գերազանց իմացություն։
  • Լայնաֆորմատ տպագրության ֆայլերի նախապատրաստման և մեծադիր պաստառների մշակման աշխատանքային փորձ։
  • Ձեռքով նախնական գծագրեր/էսքիզներ անելու և գաղափարը թղթին հանձնելու ունակություն։
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ, պատասխանատվության բարձր զգացում և ուշադրություն մանրուքների նկատմամբ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-շաբաթ։

Հասցե՝ Մայրաքաղաքային 174

Ընկերության մասին
address
Հասցե
Հայաստան, ք․ Երևան, Արին Բերդի փ 6/29
address
Աշխատակիցների քանակ
51-150
website
Կայք
Phone
Հեռ.
033505027

«ՍՏԵԿՈ» ընկերությունն արդեն քսան տարուց ավել է, ինչ հայկակական շուկայում ապակու վերամշակմամբ զբաղվող ընկերությունների մեջ առաջատարներից մեկն է:

«ՍՏԵԿՈ» ընկերությունն իրենից ներկայացնում է մի շարք արտադրամասերից բաղկացած համալիր, որտեղ յուրաքանչյուր փուլ իրականացվում է տարիների փորձով կոփված անձնակազմի կողմից, իսկ ներմուծման հարուստ փորձի արդյունքում հաստատվել են ամուր գործնական կապեր արտասահմանում գտնվող մի շարք գործարանների հետ: Այս ամենի շնորհիվ «ՍՏԵԿՈ» ընկերությունն այսօր վստահորեն իր հաճախորդներին է առաջարկում բարձրաճաշակ և որակյալ արտադրանք:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում