Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Դիլինգ բաժնի աշխատակից

ՄԵԼԼԱԹ ԲԱՆԿ ՓԲԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
06.07.2025

Նկարագրություն

«Մելլաթ բանկ» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում դիլինգ բաժնի մասնագետի հետևյալ նախապայմաններով։

Պարտականություններ

  • Ներքին և արտաքին արտարժույթի և արժեթղթերի շուկայի իմացություն, գործառնությունների իրականացում,
  • Պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկաներից պարտատոմսերի ձեռքբերման գործառնություններ,
  • Արտարժույթի առք ու վաճառքի փոխարժեքների գնանշում,
  • ՀՀ ԿԲ հետ ռեպո/հակադարձ ռեպո գործարքների կնքում, լոմբարդային ռեպոյի ներգրավման հետ կապված գործառնությունների իրականացում,
  • Միջբանկային վարկերի/ավանդների/ռեպո գործարքների տրամադրման և ներգրավման գործարքների կնքում, ածանցյալ գործիքներով գործառնությունների իրականացում,
  • Կանխիկ դրամական միջոցների ներգրավման և տրամադրման գործարքների իրականացում,
  • Արտարժույթով միջբանկային գործարքների իրականացում,
  • Արժեթղթերով և այլ ֆինանսական գործիքներով իրականացված գործառնությունների մասին ներքին հաշվետվությունների կազմում։

Պահանջներ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն,
  • ՀՀ բանկային օրենսդրության և այլ հարակից իրավական ակտերի իմացություն,
  • Նվազագույնը մեկ տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում,
  • Microsoft Office, ՀԾ-Բանկ ծրագրերի իմացություն,
  • Հայերենի գերազանց, անգլերենի լավ իմացություն, պարսկերենի իմացությունը ցանկալի,
  • Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ ու պատասխանատու վերաբերմունք,
  • Թիմում աշխատելու հմտություն, բանակցելու և համագործակցելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթից ուրբաթ` 09:00-17:30։

Ընկերության մասին
address
Հասցե
Ք. Երևան, Չարենցի 19
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
060388888

“Մելլաթ բանկ” Փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1992թ. մայիսին ՀՀ և ԻԻՀ միջև “Բարեկամության և համագործակցության մասին” համատեղ հայտարարության հիման վրա, ՀՀ կենտրոնական բանկի և ԻԻՀ “Մելլաթ” պետական բանկի միջև կնքված համաձայնագիր-թույլտվության համաձայն, որպես ԻԻՀ “Մելլաթ” բանկի Երևանյան մասնաճյուղ: Մասնաճյուղը իր գործունեությունը սկսել է 1995թ. համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից 1995թ. հունվարի 10-ին տրված H-OՄ-1/4 արտոնագրի: 02.09.1997թ. Երևանի մասնաճյուղը վերակազմավորվել է դուստր բանկ փակ բաժնետիրական ընկերության՝ իրավաբանական անձի կարգավիճակով, իսկ 27.07.2005թ –ին վերանվանվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն: “Մելլաթ բանկ” ՓԲԸ-ն գրանցված է ՀՀ Կենտրոնական բանկում թիվ 78 գրանցման համարով: Կանոնադրական կապիտալը կազմում է 32,100,000,000 ՀՀ դրամ, որը ապահովել է ԻԻՀ "Մելլաթ բանկ"-ը: ԻԻՀ "Մելլաթ բանկ"-ը հանդիսանում է բանկի միակ բաժնետեր: Հայաստանի "Մելլաթ բանկ"-ը ոչ միայն հեշտացրել է առևտրային հարաբերությունները, այլ նաև մասնակցել է երկու երկրների մի շարք ծրագրերին, ինչպես նաև ծառայություններ է մատուցում Հայաստանի ներքին շուկային:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում