Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Digital Sales Manager

Interfur LLC

Աշխատավայր` Էրեբունի, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
27.08.2026

Նկարագրություն

Ashley Homestore Armenia-ն ստեղծում է Digital Sales նոր ուղղություն և փնտրում է մասնագետի, որը կարևոր դեր կունենա ընկերության առցանց վաճառքների զարգացման գործում։

Մենք փնտրում ենք ոչ թե պարզապես օպերատորի, ով պատասխանում է հաղորդագրություններին։

Մենք փնտրում ենք մասնագետի, ով կարողանում է հաճախորդների դիմումները վերածել իրական վաճառքների, ինքնուրույն ուղեկցել հաճախորդին մինչև պատվերի ձևակերպումը և անմիջականորեն ազդել սեփական եկամտի վրա։

Հիմնական պարտականություններ

  • Instagram-ից, Facebook-ից, WhatsApp-ից, կայքից և հեռախոսազանգերի միջոցով ստացվող դիմումների մշակում։
  • Հաճախորդների խորհրդատվություն տեսականու, ապրանքների առկայության, չափսերի, գործող ակցիաների, վճարման և առաքման պայմանների վերաբերյալ։
  • Հաճախորդի կարիքների բացահայտում և համապատասխան կահույքի, ներքնակների, աքսեսուարների ու հարակից ապրանքների առաջարկ։
  • Ապրանքների լուսանկարների, տեսանյութերի, բնութագրերի և անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում հաճախորդներին։
  • Հաճախորդի ինքնուրույն ուղեկցում՝ առաջին դիմումից մինչև առցանց վաճառքի ձևակերպում։
  • Պատվերների ձևակերպում, վճարման և առաքման գործընթացների համակարգում։
  • Աշխատանք Bitrix24 CRM համակարգում՝ հաճախորդների քարտերի և գործարքների վարում, կարգավիճակների փոփոխություն, առաջադրանքների սահմանում և կրկնակի կապի վերահսկում։
  • Հաճախորդի փոխանցում խանութի վաճառքի մասնագետին այն դեպքերում, երբ անհրաժեշտ է անհատական խորհրդատվություն կամ այցելություն սրահ։
  • Համագործակցություն վաճառքի, մարքեթինգի, լոգիստիկայի և պահեստի բաժինների հետ։
  • Մասնակցություն մարքեթինգային նախագծերին և առցանց վաճառքի ուղղության զարգացմանը։
  • Մուտքային դիմումների, փոխակերպման ցուցանիշների և վաճառքի արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում։

Մեր ակնկալիքները

  • Վաճառքին և արդյունքին ուղղված մոտեցում։
  • Ոչ միայն հաճախորդի հարցերին պատասխանելու, այլև նրա կարիքները բացահայտելու և գնման որոշմանը հասցնելու կարողություն։
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ։
  • Գրագետ բանավոր և գրավոր խոսք։
  • Հայերենի և ռուսերենի ազատ տիրապետում։
  • Անգլերենի իմացություն։
  • Համակարգչային հմտություններ և CRM համակարգում աշխատելու պատրաստակամություն։
  • Միաժամանակ մի քանի հաղորդակցություն վարելու և մեծ քանակությամբ դիմումներ վերահսկելու կարողություն։
  • Պատասխանատվություն, ուշադրություն, նախաձեռնողականություն և հաճախորդակենտրոն մոտեցում։
  • Կահույքի և տան համար նախատեսված ապրանքների լայն տեսականին ուսումնասիրելու պատրաստակամություն։

Առավելություն կհամարվի

  • Վաճառքի, հաճախորդների սպասարկման կամ առցանց խանութում աշխատանքի փորձը։
  • Սոցիալական ցանցերի և հաղորդակցման հարթակների միջոցով վաճառքի փորձը։
  • Bitrix24 կամ այլ CRM համակարգում աշխատանքի փորձը։
  • Հավելյալ և խաչաձև վաճառքների հմտությունները։

Մենք առաջարկում ենք

  • Աշխատանք միջազգային Ashley Homestore ընկերությունում։
  • Մասնակցություն Digital Sales նոր ուղղության ստեղծմանն ու զարգացմանը։
  • Տեսականու, վաճառքի տեխնիկաների և ընկերության ներքին բիզնես գործընթացների վերաբերյալ ուսուցում։
  • Ժամանակակից աշխատանքային միջավայր և պրոֆեսիոնալ թիմ։
  • Մասնագիտական և կարիերային աճի հնարավորություններ։
  • Անձնական արդյունքների և առցանց վաճառքների ծավալի հետ անմիջականորեն կապված մոտիվացիոն համակարգ։
  • Միջին համախառն եկամուտ՝ սկսած 250 000 ՀՀ դրամից և ավելի։
Ընկերության մասին
address
Հասցե
Արցախի 23/6,
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
011 611 000

Ashley Homestore-ը հիմնադրվել է 1945թ. 1000- խանութ-սրահ ամբողջ աշխարհում: Ընկերության տեսլականը. «Լինել լավագույն կահույք արտադրող Ընկերությունը»: ✔️Փափուկ կահույք ✔️Ճաշասենյակի հավաքածուներ ✔️Ննջասենյակի հավաքածուներ ✔️Գրասեղաններ ✔️Գորգեր ✔️Աքսեսուարներ ✔️Սպասք ✔️Անկողնային պարագաներ

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում