Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Digital Մարքեթոլոգ / Կոնտենտ Կրեատոր / Մարքեթինգի մասնագետ

«էՆԵՐՋԻ ՔԱՐ» ՍՊԸ

Աշխատավայր` Աջափնյակ, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 300,000 ֏
Դրույք` Ճկուն գրաֆիկ
Աշխատանքային գրաֆիկ` Այլ
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Կդիտարկվեն նաև ուսանողներ
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
16.12.2026

Նկարագրություն

Ընկերության մասին Energy Car-ը դինամիկ զարգացող երիտասարդ ընկերություն է, որը մասնագիտացված է Չինաստանից էլեկտրամոբիլների ներմուծման և սպասարկման ոլորտում։ Մենք փնտրում ենք ստեղծագործ, էներգիայով լի և արդյունքին միտված մասնագետի, ով ունի վիզուալ ճաշակ, տիրապետում է ժամանակակից գործիքներին և կարող է ստեղծել բարձրորակ, գրավիչ կոնտենտ ու արդյունավետ գովազդային արշավներ։

Պարտադիր պահանջներ և հմտություններ

  • Որակյալ պորտֆոլիո (Պարտադիր)՝ Ստեղծված աշխատանքների (վիդեոներ, վիզուալներ, էջեր կամ քեյսեր) հավաքածու, որը ցույց է տալիս Ձեր ձեռագիրը, վիզուալ ճաշակը և պատրաստվածության մակարդակը (պաշտոնական երկարամյա փորձը պարտադիր չէ, կարևորը՝ արդյունքն ու որակն է),

  • AI գործիքների կիրառում և կոնտենտի գեներացում՝ Արհեստական բանականության գործիքների վարժ տիրապետում՝ AI-ի միջոցով որակյալ նկարներ, վիդեոներ, վիզուալ էֆեկտներ և նյութեր ստեղծելու, ինչպես նաև աշխատանքային պրոցեսներն արագացնելու համար (օր.՝ Midjourney, ChatGPT, Runway, Kling, HeyGen և այլ ժամանակակից AI հարթակներ),

  • Վիդեո կոնտենտի ստեղծում (Reels / Shorts / TikTok)՝ Ամբողջական ցիկլի կառավարում՝ թրենդների վերլուծություն, ինքնատիպ գաղափարների գեներացում, սցենարների մշակում, նկարահանում և դինամիկ մոնտաժ (CapCut կամ այլ գործիքներով),

  • Թիրախավորված գովազդ՝ Meta Ads Manager (Facebook/Instagram) և Google Ads հարթակների վստահ տիրապետում, գովազդների կարգավորում, բյուջեի կառավարում և արդյունքների վերլուծություն,

  • Վաճառքի հարթակների կառավարում (List.am, Auto.am)՝ Ավտոմեքենաների և ծառայությունների հայտարարությունների տեղադրում, թարմացում, խմբագրում, հեռացում և էջերի ակտիվության պահպանում,

  • Վիզուալ և տեքստային կոնտենտ՝ Գրագետ և գրավիչ տեսողական նյութերի ստեղծում (Adobe Photoshop, Figma կամ Canva) և վաճառող, կենդանի տեքստերի (Copywriting) կազմում,

  • Վերլուծական մտածողություն և ինքնուրույնություն՝ Գովազդային արշավների ու կոնտենտի արդյունավետության գնահատում, նախաձեռնողականություն և թիմում աշխատելու ունակություն։

Կդիտվի որպես մեծ առավելություն

  • Ավտոմոբիլային ոլորտի իմացություն և սեր էլեկտրամոբիլների հանդեպ ⚡😁,

  • Բլոգերների, ԶԼՄ-ների և գործընկերների հետ բանակցությունների և համագործակցությունների փորձ։

Աշխատանքային պայմաններ և առավելություններ

  • Ճկուն գրաֆիկ (Առավելություն)՝ Գրասենյակում ամենօրյա ներկայությունը պարտադիր չէ. աշխատանքն իրականացվում է ՕՐԸ ՄԵՋ գրաֆիկով (շաբաթական 3-4 օր՝ 10:00 - 18:00),

  • Աշխատավարձ՝ 300,000 ՀՀ դրամ,

  • Հասցե՝ ք. Երևան, Մազմանյան 1 (Garage Mall)։

Ինչպես դիմել Եթե սիրում եք ստեղծել որակյալ կոնտենտ և ունեք լավ պատրաստված պորտֆոլիո, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV) և աշխատանքների հղումը (Portfolio) էլեկտրոնային հասցեին՝ թեմա (Subject) դաշտում նշելով «Digital Մարքեթոլոգ»։ (Առանց պորտֆոլիոյի դիմումները չեն դիտարկվի)։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 091 711 714։

Ընկերության մասին
address
Հասցե
Ք․ Երևան, Մազմանյան 1 (Գարաժ մոլ)
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
37491711717
ENERGY CAR – ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԴԻՍՏՐԻԲՅՈՒՏՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ապահովվելով Չինաստանի լավագույն դիլերների հետ ուղիղ կապեր և ունենալով փորձարկված լոգիստիկ երթուղիներ, Մեր հաճախորդների համար էլեկտրական ավտոմեքենաների գնումը դարձրել ենք ՊԱՐԶ, ԱՐԱԳ և ՄԱՏՉԵԼԻ։Ցուցաբերում ենք անհատական մոտեցում ցանկացածին՝ լինի դա իրավաբանական կամ ֆիզիկական անձ և զգայուն ենք յուրաքանչյուր գործընկերոջ նկատմամբ։ Մեր առաջնահերթությունն է Հայաստանում զարգացնել էկո շուկան։Ձգտում ենք դարձնել ապագայի տրանսպորտը հասանելի բոլորին:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
13th salary
13-րդ աշխատավարձ
Business trips
Բիզնես գործուղումներ
Free parking
Անվճար կայանում
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում