Ինտերիեր / Էքստերիեր դիզայներ
Յազարյան Հոլդինգ
Նկարագրություն
«Սյունար» ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու Դիզայների՝ էքստերիերի դիզայնի առաջնահերթ ուղղվածությամբ։
Փնտրում ենք մասնագետի, ով ունի էքստերիերի նախագծման և դիզայնի ուժեղ փորձ, միաժամանակ կարող է աշխատել նաև ինտերիերի նախագծերի վրա։
Պարտականություններ
- Մշակել էքստերիերի դիզայնի կոնցեպտներ և ամբողջական լուծումներ՝ հաշվի առնելով շենքի ճարտարապետական ոճը, միջավայրը և նախագծի ընդհանուր տեսլականը։
- Մշակել նաև ինտերիերի դիզայնի կոնցեպտներ և լուծումներ։
- Կատարել բնակարանների և այլ տարածքների պլանավորում և վերահատակագծում։
- Պատրաստել նախագծերի իրականացման համար անհրաժեշտ աշխատանքային գծագրեր։
- Ընտրել արտաքին և ներքին հարդարման նյութեր, գունային լուծումներ, կահույք և դեկորատիվ տարրեր։
- Հետևել նախագծերի իրականացման ընթացքին և անհրաժեշտության դեպքում կատարել համապատասխան փոփոխություններ։
- Վերամշակել նախագծերը՝ ըստ պատվիրատուի պահանջների և նախագծային փոփոխությունների։
- Համագործակցել ճարտարապետների, ինժեներների և նախագծում ներգրավված այլ մասնագետների հետ։
Պահանջներ
- Առնվազն 5 տարվա համապատասխան աշխատանքային փորձ։
- Էքստերիերի դիզայնի նախագծերի իրականացման փորձը պարտադիր է և դիտարկվելու է որպես առաջնահերթ չափանիշ։
- AutoCAD ծրագրի լավ իմացություն։
- Revit ծրագրի պարտադիր իմացություն։
- 3ds Max ծրագրի պարտադիր իմացություն։
- V-Ray ծրագրի պարտադիր իմացություն։
- Corona Renderer ծրագրի պարտադիր իմացություն։
- Նախագծերի ժամկետները պահպանելու և միաժամանակ մի քանի աշխատանքային գործընթաց կառավարելու կարողություն։
- Պատասխանատվություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և պարտաճանաչություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքը հնգօրյա է՝ 10։00-ից 19։00-ն։
«Յազարյան հոլդինգ» ՍՊԸ-ն բազմաճյուղ կառավարչական ընկերություն է, որը միավորում է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերություններ՝ ապահովելով դրանց ռազմավարական, կենտրոնացված և արդյունավետ կառավարումը։
Հոլդինգը հիմնադրվել է 2017 թվականին՝ Գոռ Յազարյանի կողմից։
Սկսած հիմնադրման օրվանից՝ «Յազարյան հոլդինգ»-ը սրընթաց զարգանում է՝ կիրառելով կառավարման նորարարական մոդել։
Այսօր հոլդինգի կազմում ընդգրկված են մի շարք անկախ ընկերություններ և նախագծեր․
▪ Ծիրան թաղամաս – բնակելի թաղամաս՝ առանձնատներով և թաունհաուսներով
▪ Անահիտ թաղամաս – բնակելի համալիր՝ 14 մասնաշենքով
▪ Սյունար — կառուցապատման և ծառայություններ մատուցող ընկերություն
▪ Ամաս — բազմաֆունկցիոնալ կոմպլեքս խումբ
▪ Նաիրոն – տեղեկատվական տեխնոլոգիաներ
Մենք ձևավորում ենք միջավայր, որտեղ նորարարությունը, արդյունավետությունը և երկարաժամկետ հեռանկարները աշխատում են միասին՝ փոխելով ընդունված չափանիշները։