Ինտերիեր/Էքստերիեր դիզայներ
Յազարյան Հոլդինգ
Նկարագրություն
Սյունար ընկերությունը, որը գործում է կառուցապատման և համալիր սպասարկման ոլորտում՝ միավորելով մաքրության, կանաչապատման և անվտանգության ուղղությունները մեկ միասնական համակարգում, աշխատանքի է հրավիրում փորձառու Դիզայների
Պարտականություններ
- Մշակել ինտերիերի ինչպես նաև էքտերիերի դիզայնի կոնցեպտներ և լուծումներ
- Կատարել բնակարանների և այլ տարածքների պլանավորում և վերահատակագծում
- Պատրաստել աշխատանքային գծագրեր
- Ընտրել նյութեր, գույներ, կահույք և դեկորատիվ լուծումներ,
- Հետևել նախագծի իրականացմանը և անհրաժեշտության դեպքում կատարել փոփոխություններ
- Վերամշակել նախագծերը՝ ըստ հաճախորդի պահանջների
- Համագործակցել ճարտարապետների, ինժեներների և այլ մասնագետների հետ
Պահանջներ
- Աշխատանքային փորձը 5+ տարի
- AutoCad ծրագրի իմացություն
- Revit ծրագրի պարտադիր իմացություն
- 3D Max ծրագրի պարտադիր իմացություն
- V-Ray ծրագրի պարտադիր իմացություն
- Corona Renderer ծրագրի պարտադիր իմացություն
- Ժամկետները պահելու ունակություն
- Պարտաճանաչություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքը հնգօրյա է՝ 10։00-ից 19։00-ն։
«Յազարյան հոլդինգ» ՍՊԸ-ն բազմաճյուղ կառավարչական ընկերություն է, որը միավորում է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերություններ՝ ապահովելով դրանց ռազմավարական, կենտրոնացված և արդյունավետ կառավարումը։
Հոլդինգը հիմնադրվել է 2017 թվականին՝ Գոռ Յազարյանի կողմից։
Սկսած հիմնադրման օրվանից՝ «Յազարյան հոլդինգ»-ը սրընթաց զարգանում է՝ կիրառելով կառավարման նորարարական մոդել։
Այսօր հոլդինգի կազմում ընդգրկված են մի շարք անկախ ընկերություններ և նախագծեր․
▪ Ծիրան թաղամաս – բնակելի թաղամաս՝ առանձնատներով և թաունհաուսներով
▪ Անահիտ թաղամաս – բնակելի համալիր՝ 14 մասնաշենքով
▪ Սյունար — կառուցապատման և ծառայություններ մատուցող ընկերություն
▪ Ամաս — բազմաֆունկցիոնալ կոմպլեքս խումբ
▪ Նաիրոն – տեղեկատվական տեխնոլոգիաներ
Մենք ձևավորում ենք միջավայր, որտեղ նորարարությունը, արդյունավետությունը և երկարաժամկետ հեռանկարները աշխատում են միասին՝ փոխելով ընդունված չափանիշները։