Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Դերձակ

INTRIIGUE

Աշխատավայր` Ավան, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 250,000-500,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Արվեստ, Դիզայն, Նորաձևություն, Գեղեցկություն
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
17.07.2026

Նկարագրություն

INTRIIGUE-ը՝ նորաստեղծ լյուքս սեգմենտի կանացի հագուստի բրենդ է, որը փնտրում է փորձառու մասնագետների՝ միանալու մեր թիմին։

Մենք փնտրում ենք փորձառու դերձակներ։

Արտադրամասը համալրված է գերժամանակակից, վերջին սերնդի տեխնոլոգիաներով, բարձրակարգ տեխնոլոգիական արտադրական միջավայրով և աշխատանքային կոմֆորտի համար բոլոր անհրաժեշտ պայմաններով։ Աշխատանքը նախատեսված է բարձրորակ և բարդ մշակումներով հագուստի ստեղծման համար՝ լյուքս սեգմենտում։

Պարտականություններ

  • Բարձրորակ և բարդ կարի և մշակումների տիրապետում
  • Նմուշների, փորձնական օրինակների և վերջնական արտադրական մոդելների ստեղծման գործընթացին իդեալական տիրապետում
  • Աշխատանքային փորձ տարբեր տեսակի գործվածքների, կտորների, նյութերի հետ
  • Որակի բարձր չափանիշների պահպանում
  • Արտադրանքի որակի վերահսկում յուրաքանչյուր փուլում
  • Տեխնոլոգիական պահանջների և կարի ստանդարտների պահպանում
  • Թմային աշխատանքի մեջ ներգրավվածություն, համագործակցություն արտադրական թիմի հետ
  • Մանրուքների նկատմամբ բարձր ուշադրության պահպանում և անթերի արդյունքի ձգտում

Պահանջներ

  • Պարտադիր կրթություն
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
  • Կարի և/կամ կոնստրուկտորական աշխատանքների գերազանց հմտություններ
  • Պատասխանատվություն և պրոֆեսիոնալ մոտեցում
  • Premium կամ luxury արտադրանքի հետ աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

  • Մրցունակ աշխատավարձ
  • Երկարաժամկետ համագործակցություն
  • Հարմարավետ, էսթետիկ աշխատանքային միջավայր Երևանում

Աշխատանքային գրաֆիկ

  • Երկուշաբթի – Ուրբաթ՝ 09:00–18:00 (կամ 10:00–19:00)
  • Շաբաթ՝ 10:00–16:00 (անհրաժեշտության դեպքում)
  • Կիրակի՝ հանգստյան օր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում