Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Դեկորացիայի բաժնի աշխատակից (սկսնակ)

Carrefour Armenia

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Արվեստ, Դիզայն
Վերջնաժամկետ`
24.10.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Քարֆուր Հայաստանը փնտրում է դեկորացիայի բաժնի աշխատակցի, ով պատասխանատու կլինի ընկերության գովազդային դեկորացիաների նախագծման, մշակման և տպագրման և խանութ-սրահներում տեղադրման համար:

Պարտականություններ

  • Համապատասխան նյութերի մշակում և ձևավորում
  • Դեկորացիաների նախագծում, դիզայն և տպագրում
  • Շաբաթական ակցիաների, գովազդային նյութերի պատրաստում, տպագրում և համապատասխան հատվածներում փակցնում, տեղադրում

Պահանջներ

  • Corel draw
  • Adobe photoshop
  • Ստեղծագործելու հմտություն
  • Տպագրական սարքերի և նյութերի հետ աշխատանքային փորձը ցանկալի է
  • Թիմում աշխատելու հմտություն
  • Սովորելու ցանկություն
  • Ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում աշխատելու կարողություն (աշխատանքը ենթադրում է նաև ֆիզիկական ծանրաբեռնվածություն՝ կապված դեկորացիների տեղադրման հետ)

Հավելյալ նշումներ

Աշխատանքի վայր՝ Արշակունյաց 34/3, Քարֆուր Հայաստան ընկերության գլխամասային գրասենյակ

Տրամադրվում է բժշկական ապահովագրության փաթեթ

Ընկերության մասին
address
Հասցե
34/3 Arshakunyats Avenue , Yerevan Armenia
address
Աշխատակիցների քանակ
151-500

Քարֆուրի պատմությունը սկսվել է ավելի քան 60 տարի առաջ Ֆրանսիայում առաջին հիպերմարկետի բացմամբ, որի հիմնադիրն է հեռատես ձեռներեց Մարսել Ֆուրնիեն: Քարֆուրը պահպանել է իր պիոներական ոգին և այդ ժամանակից ի վեր շարունակաբար նորացվել է:

Ոգեշնչվելով Միացյալ Նահանգներից՝ Քարֆուրի հիմնադիրը բացեց առաջին հիպերմարկետը Ֆրանսիայում 1963 թվականի հունիսի 15-ին Sainte-Geneviève-des-Bois-ում:

Հիպերմարկետն իր տեսակի մեջ առաջինն էր Ֆրանսիայում և առաջարկում էր ապրանքների լայն տեսականի ցածր գներով: Ավելի քան 2500 մ² ինքնասպասարկման վաճառքի տարածք՝ 400 անվճար ավտոկայանատեղիով:

Հիպերմարկետների այս մոդելը, որը ներառում էր սուպերմարկետներ և հագուստի և էլեկտրոնիկայի բաժիններ, մեծ հաջողություն ունեցավ, ինչը թույլ տվեց Քարֆուրին արագ ընդլայնվել Ֆրանսիայից դուրս։

Քարֆուրի տարբերանշանը ստեղծվել է Vénissieux հիպերմարկետի բացման համար. այն պատկերում է «C»-ն Քարֆուրի համար՝ ադամանդի մեջտեղում, ձախից կարմիր, աջից կապույտ, վերևում և ներքևում սև գծերով: Լոգոն արագ զարգացավ. սև գծերը անհետացան՝ «C»-ն ավելի քիչ տեսանելի դարձնելով:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում