Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Դեղատան ղեկավար

«Վարդանանց» ՆԲԿ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Առողջապահություն, Բժշկություն, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ`
06.12.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Դեղատան ղեկավարի նոր աշխատատեղ` «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում։

Հրավիրում ենք միանալ «Վարդանանց»-ի թոփ մենեջերների թիմին կրեատիվ և նախաձեռնող անձնավորության, որը ստորև բերված նկարագրության 75%-ը կարող է վերագրել իրեն:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Անգլերենի փայլուն իմացություն
  • Excel-ի advanced իմացություն
  • Բիզնես հաղորդակցման հմտություններ
  • Պլանավորման ծրագրերի (Trello, Microsoft to do, Todoist, Google calendar, Gantt Chart Software) կիրառման փորձ
  • Թիմին կառավարելու և մոտիվացնելու հաջող պատմություն
  • Առաջարկ-պահանջարկ շուկաների ուսումնասիրության և վերլուծության հմտություններ
  • Դեղագործական և բժշկական տերմինաբանության մեջ ազատ կողմնորոշվելու կարողություն
  • Դեղերի արտադրության և շրջանառության ծանոթություն։

Հիմնական գործառույթներ

  • «Վարդանանց»-ում օնլայն դեղատան, ինչպես նաև դեղորայքի և պարագաների ներկրման ստորաբաժանման հիմնադրում
  • Հայաստանյան շահառուներին որակյալ և մատչելի գներով դեղորայքի ապահովում։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օր – չնորմավորված

Ենթադրվում են գործուղումներ

Տրամադրվում է սոցիալական փաթեթ (բժշկական ապահովագրություն)

Աշխատավարձ – եվրոպական չափանիշներին համապատասխան

Բոնուսային համակարգ եկամուտներից։

Հետաքրքված անձինք իրենց CV – ն կարող են ուղարիկել նշված էլ. Հասցեին։

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Վարդանանց 18/1
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
041855405

Բարի գալուստ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն։Մենք արդեն 20 տարի համատեղում ենք պրոֆեսիոնալիզմն ու ժամանակակից տեխնոլոգիաները՝ Ձեզ տրամադրելու համար առողջապահական այն ծառայությունները, որոնց կարիքն իսկապես Դուք ունեք։

Ի՞նչն է մեզ առանձնացնում.

  • Պրոֆեսիոնալիզմը և փորձը․ մեր բժիշկները մշտապես կատարելագործում են իրենց հմտությունները՝ հետևելով բժշկագիտության վերջին միտումներին։ «Վարդանանց»-ում 43 բժշկական ուղղություն ներկայացնող բժշկական ծառայություններն իրականացնում է ավելի քան 145 բժիշկ-մասնագետների փորձառու թիմը։
  • Անհատական մոտեցում․ մենք մշակում ենք բուժման անհատական ծրագրեր՝ հաշվի առնելով Ձեր անհատական կարիքները։
  • Ժամանակակից սարքավորումներ․ «Վարդանանց» ՆԲԿ-ն մշտապես համալրվում է նորագույն սարքավորումներով՝ ապահովելով ճշգրիտ ախտորոշման բոլոր հնարավորությունները։
  • Հարմարավետություն․ թե՛ գլխամասում, թե՛ մասնաճյուղերում, ստեղծվել են բոլոր պայմանները, որ Դուք Ձեզ հարմարավետ և հանգիստ զգաք։ Նշանակված ժամին ներկայանալու դեպքում սպասելու տևողությունը չի գերազանցում 10 րոպեն:
  • Որակի կրկնակի վերահսկողություն․ բժշկական բոլոր դեպքերի նկատմամբ հսկողություն է իրականացնում բաժանմունքի ղեկավարը կամ բուժական գծով տնօրենը։ Բարդ և վիճելի բոլոր դեպքերը քննարկում է բժիշկների կոնսիլիումը, որում կարող են ընդգրկվել օտարերկրյա մասնագետներ։
Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում