Որակի ապահովման մասնագետ
Մեդիկալ Հորիզոն ՍՊԸ
Նկարագրություն
Որակի ապահովման մասնագետը (դեղագործական արտադրություն) մասնակցում է դեղագործական ընկերության որակի կառավարման համակարգի արդյունավետ գործունեության ապահովմանը՝ իրականացնելով GMP պահանջներին համապատասխան փաստաթղթերի կազմում և վարում, որակավորման և վալիդացման աշխատանքներ, ինչպես նաև մասնակցելով շեղումների, փոփոխությունների, ռիսկերի և CAPA գործընթացների կառավարմանը
Պարտականություններ
- Որակի ապահովման համակարգին առնչվող փաստաթղթերի կազմում, վերանայում և արդիականացում, մասնավորապես՝ ստանդարտ գործընթացային ընթացակարգերի (SOP), որակավորման արձանագրությունների և հաշվետվությունների (IQ/OQ/PQ) պատրաստում։
- Աշխատակիցների GMP և որակի համակարգին առնչվող դասընթացների կազմակերպում և իրականացում, ինչպես նաև համապատասխան ուսուցման փաստաթղթերի վարում։
- Մասնակցություն ներքին և արտաքին աուդիտների/տեսչական ստուգումների նախապատրաստման և անցկացման գործընթացներին, անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթների կազմում։
- Մասնակցություն շեղումների (Deviation), փոփոխությունների կառավարման (Change Control), ռիսկերի գնահատման (Risk Assessment) և ուղղիչ ու կանխարգելիչ գործողությունների (CAPA) գործընթացներին։
- Որակի կառավարման համակարգի փաստաթղթերի շրջանառության, գրանցման, տրամադրման, փոփոխությունների և արխիվացման վերահսկում։
- Որակի ապահովման բաժնի ընթացիկ աշխատանքներին և GMP պահանջների պահպանման վերահսկմանը մասնակցություն։
Պահանջներ
- Բարձրագույն դեղագիտական, քիմիական կամ հարակից մասնագիտական կրթություն
- GMP (ՊԱԳ) պահանջների իմացություն
- Որակի ապահովման ոլորտին առնչվող մասնագիտական դասընթացների և համապատասխան վկայականների առկայությունը կդիտարկվի որպես առավելություն
- Վերլուծական մտածողություն, արագ կողմնորոշվելու և խնդիրներին համակարգված լուծումներ տալու ունակություն
- Պատասխանատվության բարձր զգացում և պարտաճանաչություն
- Թիմում արդյունավետ աշխատելու և համագործակցելու ունակություն
- Փաստաթղթերի հետ ճշգրիտ և մանրակրկիտ աշխատելու ունակություն
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ, 09։00–18։00
- Աշխատանքի վայր՝ ք. Մասիս
- Ընկերությունն ապահովում է աշխատակիցների տեղափոխումը Երևանից Մասիս և հակառակ ուղղությամբ
- Աշխատանքի պայմանների և պարտականությունների վերաբերյալ լրացուցիչ մանրամասները կներկայացվեն հարցազրույցի ընթացքում։
Մեդիկալ Հորիզոն դեղագործական ընկերությունը հիմնադրվել է 2006թ․-ին։
Արտադրական գործունեությունը սկսել է 2009 թ․-ից։
Տարածաշրջանում համարվում է մոմիկների և օշարակների միակ արտադրողը, արտադրությունը կազմակերպվում է ՊԱԳ ստանդարտներին համապատասխան։ Ներկայումս արտադրական անվանացանկում կա է 40 -ից ավել դեղեր, որոնցից արտահանվում եմ նաև Ռուսաստան ,Վրաստան , Ուզբեկիստան , Իրաք ։ 2016թ․-ից համարվում է
<< Սոտեքս>> դեղագործական ընկերության պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ։