Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Դեղագործ-օպերատոր

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ ՓԲԸ

Աշխատավայր` Շենգավիթ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Առողջապահություն, Բժշկություն
Վերջնաժամկետ`
25.10.2026

Նկարագրություն

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ ՓԲԸ-ն հրավիրում է աշխատանքի Դեղագործ-օպերատորի, ով կապահովի բժշկական կենտրոնի բաժանմունքների դեղորայքի և բժշկական պարագաների պատվերների, հաշվառման և ներքին շրջանառության պատշաճ կազմակերպումը։

Պարտականություններ

  • ԲԿ-ի բաժանմունքներից դեղորայքի և բժշկական պարագաների պատվերների ընդունում և մշակում,
  • Դեղորայքի մուտքի, ելքի և ներքին շարժի գրանցում համապատասխան համակարգում,
  • Դեղերի և բժշկական պարագաների մնացորդների վերահսկում,
  • Բաժանմունքների պահանջագրերի կազմում, գրանցում և համակարգում,
  • Դեղորայքի տրամադրման գործընթացի կազմակերպում՝ սահմանված կարգի համաձայն,
  • Դեղերի անվանումների, քանակների, սերիաների և ժամկետների ստուգում,
  • Համակարգչային ծրագրում տվյալների մուտքագրում և թարմացում,
  • Բաժանմունքների և դեղատան/պահեստի միջև արդյունավետ համագործակցության ապահովում,
  • Ղեկավարի կողմից տրված՝ պաշտոնի շրջանակներում այլ հանձնարարությունների կատարում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ դեղագործական կամ համապատասխան ոլորտում,
  • Դեղերի և բժշկական պարագաների վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ,
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ և տվյալների հետ ճշգրիտ աշխատելու կարողություն,
  • Արագ կողմնորոշվելու և մեծածավալ տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
  • Հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ,
  • ՀԾ ծրագրի իմացություն,
  • Բժշկական հաստատությունում կամ դեղատնային ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Սթրեսային իրավիճակներում հանգիստ և արդյունավետ աշխատելու կարողություն։

Հավելյալ նշումներ

  • Մրցունակ աշխատավարձ,
  • Հարմարավետ աշխատանքային պայմաններ,
  • Մասնագիտական զարգացման հնարավորություն,
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում