Դեղագետ-օպերատոր (մեծածախ վաճառքի բաժին)
Արֆարմացիա
Նկարագրություն
«Արֆարմացիա» ՓԲԸ-ն իր մեծածախ վաճառքի բաժնում աշխատելու համար փնտրում է դեղագետ-օպերատոր։ Աշխատակիցը կսպասարկի մեծածախ հաճախորդների պատվերները՝ սկսած պատվերի ընդունումից մինչև վերադարձերի ձևակերպումը։
Պարտականություններ
- Հաճախորդներից պատվերների ստացում, ծրագրում մուտքագրում և ձևակերպում՝ համաձայնեցված ժամանակացույցով
- Հաճախորդներին նոր ստացված ապրանքների և ժամանակավորապես բացակայող դիրքերի մասին տեղեկացում
- Ակցիաների մուտքագրում ծրագրում, դրանց կիրառման հսկում և հաճախորդներին ակցիաների մասին տեղեկացում
- Հաճախորդների պարտքերի և մնացորդների հետևում, դրանց վերաբերյալ շաբաթական ամփոփագրի ներկայացում բաժնի ղեկավարին
- Հաճախորդների պատվերային ակտիվության ամսական վերլուծության պատրաստում
- Վերադարձվող ապրանքների ընդունում և փաստաթղթային ձևակերպում
- Բաժնի ղեկավարի այլ աշխատանքային հանձնարարականների կատարում
Պահանջներ
- Դեղագիտական կամ դեղագործական կրթություն
- Աշխատանքային փորձ դեղագործական ոլորտում
- Հայերենի և ռուսերենի ազատ տիրապետում
- Համակարգչային հմտություններ (Excel, հաշվառման ծրագրեր)
- Կազմակերպվածություն և ժամկետների հստակ պահպանում
- Հաղորդակցման հմտություններ, հաճախորդների հետ վիճելի իրավիճակները հանգիստ և արդյունավետ լուծելու ունակություն
Հավելյալ նշումներ
Առաջարկում ենք
- Աշխատանք և մասնագիտական աճ դեղագործական ընկերությունում
- Ուսուցում աշխատանքի ընթացքում
- Աշխատավայր տեղափոխում ընկերության հաշվին՝ քաղաքի մի շարք հատվածներից
- Աշխատավարձ՝ «հարցազրույցի արդյունքներով»
Աշխատանքային գրաֆիկ
Շաբաթական 5 աշխատանքային օր, 10:00–18:00
Դիմելու կարգ
Ինքնակենսագրականներն ուղարկել էլ հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Օպերատոր »։ Հեռախոս՝ +374 77 548446։ Հասցե՝ ք. Երևան, Րաֆֆու 111։