Դեղագետ / դեղագործ
ԱԿԳ ԱՎԵԼԻՆ ՔԱՆ ԴԵՂԱՏՈՒՆ
Նկարագրություն
Պահանջվում է դեղագետ/դեղագործ ԱԿԳ ավելին քան դեղատուն ՍՊԸ-ի նորաբաց մասնաճյուղերում աշխատելու համար:
Պարտականություններ
- Դեղատանն առկա դեղորայքի վաճառքի ապահովում,
- Անհրաժեշտության դեպքում մասնագիտական խորհրդատվության տրամադրում,
- Հաճախորդների սպասարկում։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական դեղագործական կրթություն,
- Աշխատանքային փորձը ցանկալի է,
- Ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է,
- Համակարգչի իմացությունը ցանկալի է:
Հավելյալ նշումներ
- Առողջության ապահովագրություն,
- Շաբաթական 1 հանգստյան օր,
- Կորպորատիվ միջոցառումներ,
- Ամենամսյա բոնուսներ առևտրից,
- Անվճար վերապատրաստում և թրեյնինգներ,
- Սուրճի, թեյի հյուրասիրություն։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ հերթափոխով՝ 7 ժամյա գրաֆիկով, 6 աշխատանքային օր և 1 օր հանգիստ (առանց առաջ կամ հետո կրկնակի աշխատելու)։
Հիմնական հերթափոխերն են՝ 09։00-16։00 և 15։00-22։00։
Ողջույն հարգելի թեկնածու։ Ուրախ ենք, որ Ձեզ հետաքրքրել է մեր մասին տեղեկատվությունը և այս էջում Դուք կգտնեք մեր՝ օրեցօր աճող և զարգացող ցանցի մասին հակիրճ տեղեկություն։
«ԱԿԳ Ավելին Քան Դեղատուն» ցանցի առաջին մասնաճյուղը բացվել է 2018 թվականին և հենց այդ ժամանակվանից մինչև այսօր մեր թիմը ջանք չի խնայում այս կարևորագույն ոլորտում դրական փոփոխություններ կատարելու համար (աշխատավարձից մինչև աշխատակցի իրավունքների պահպանում)։ Մեր մասնաճյուղերը դեռևս տեղակայված են միայն Երևան քաղաքի տարածքում և ինչպես պարզ է դառնում մեր անունից՝ մեր ցանցում Դուք կգտնեք ոչ միայն դեղորայք, այլև խնամքի բարձրակարգ միջոցներ,դերմոկոսմետիկա, մանկական սնունդ, այլ կերպ ասած՝ ավելին քան կարող եք պատկերացնել։