Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Դեղագետ-դեղագործ

Դեմի Ֆարմ  ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Առողջապահություն, Բժշկություն
Վերջնաժամկետ`
26.06.2025

Նկարագրություն

Էմիլի Ֆարմ դեղատնային ցանցին անհրաժեշտ են գրագետ և փորձառու դեղագետ/դեղագործներ։

Աշխատակիցներ հարկավոր են Կենտրոն համայնքում նոր բացվող դեղատան համար։

Ինչպես նաև Գյուլբենկյան (Կոմիտաս և Գյուլբենկյան խաչմերուկ), Մալաթիա Սեբաստիա համայնք (Անդրանիկի փողոց) Էրեբունի Փողոց - Էրեբունի համայնք։

Պարտականություններ

  • Զբաղվել դեղատանն առկա ապրանքների վաճառքով, սպասարկել հաճախորդներին, առաջարկել և ցուցադրել ապրանքները,
  • Հաճախորդներին տեղեկացնել ապրանքների հատկանիշների, օգտագործման եղանակների մասին,
  • Լսել հաճախորդներին ու անհրաժեշտության դեպքում տրամադրել խորհրդատվություն,
  • Հետևել սրահում ապրանքների համալրմանը և ճիշտ դասավորվածությանը,
  • Մասնակցել ապրանքների պատվերների ձևավորմանը:

Պահանջներ

  • Մարդկանց հետ բարեհամբույր շփվելու կարողություն,
  • Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ,
  • Վաճառքի հմտություններ ու գիտելիքներ,
  • Կոնֆլիկտային իրավիճակները հարթելու ունակություն,
  • Մասնագիտական գիտելիքներ, դասընթացներ անցնելու պատրաստակամություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային ժամերը՝ 6 ժամ,

Աշխատանքային գրաֆիկը՝ հերթափոխերով:

Դեղատները աշխատում են 8։30ից մինչև 23։30 կամ 24։00։

Աշխատավարձը՝ ֆիքսված 150 000 դրամ և ամսական բոնուսներ։

Դիմել՝ +374 91363178 Whatsapp/Viber.

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
51-150

ԴԵՄԻ ՖԱՐՄ ընկերությունը ներկայացվող ապրանքների որակական հատկանիշների շնորհիվ մրցունակ է դարձել հայկական շուկայում: Հնգամյա գործունեության ընթացքում ընկերությունը ձեռք է բերել մեծ վարկանիշ և այժմ ԴԵՄԻ ՖԱՐՄ-ը հանդիսանում է մի շարք միջազգային ընկերությունների էքսկլյուզիվ դիստրիբյուտորը Հայաստանում, որոնց թվում են՝ Կանադական Herbaland Naturals, Իտալական Sakura Italia, Ֆրանսիական Gilbert Laboratories, Նիդերլանդական Bio-Clin, Բուլղարական Antibiotic, Անգլիական Quest Vitamines, Նիդերլանդական PK Benelux, Պորտուգալական Azevedos։ Մեր ներկայացրած դեղամիջոցները և խնամքի պարագաները լայնորեն կիրառվում են Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայում: Մեր ամենօրյա աշխատանքի նպատակն է աջակցել երեխաներին և մեծերին, հաղթահարել և կանխարգելել տարբեր հիվանդությունները՝ միայն բարձր որակի, միջազգային ստանդարտներին համապատասխան տեխնոլոգիաներով և հումքով պատրաստված արտադրանքի շնորհիվ:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում