Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաճախորդների սպասարկում, Առողջապահություն, Բժշկություն
Վերջնաժամկետ`
01.01.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

ԱԿԳ դեղատների ցանցը աշխատանքի է հրավիրում դեղագետ/դեղագործների, ովքեր պատրաստ են է՛լ ավելի հմտանալ իրենց մասնագիտության մեջ՝ այդպիսով խթանելով նաև ոլորտի զարգացմանը:

Պարտականություններ

  • Դեղատանն առկա դեղորայքի տեսականու իմացություն և վաճառք,
  • հաճախորդների սպասարկում,
  • անհրաժեշտության դեպքում մասնագիտական խորհրդատվության տրամադրում։

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
  • աշխատանքային փորձի առկայություն,
  • համակարգչային բազային գիտելիքների իմացություն,
  • ռուսերենի իմացություն (անգլերենի իմացությունը ցանկալի է),
  • թիմում աշխատելու ունակություն,
  • բարեհամբույր սպասարկման հմտություն,
  • հաճախորդամետ մոտեցում։

Աշխատանքային պայմաններ

  • Աշխատանքային օրեր՝ 6 օրյա աշխատանքային շաբաթ, 1 օր հանգիստ (առանց 1 ամբողջ օր աշխատելու պայմանի),
  • աշխ․ ժամեր՝ 09։00-16։00, 15։00-22։00,
  • տարեկան 24 օր վճարվող արձակուրդ,
  • հիվանդաթերթիկի (бюлетень) փոխհատուցում,
  • առողջության ապահովագրություն,
  • ամենամսյա զեղչեր մեր ներմուծումներից և բրիտանական «Դը Բոդի Շոփ» խանութ-սրահից,
  • բոնուսներ առևտրից,
  • դրական մթնոլորտ։

Հավելյալ նշումներ

Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե կամ դիմել նամակի միջոցով՝ համառոտ գրելով Ձեր կրթության, փորձի և հմտությունների մասին: Խնդրում ենք նամակում նշել կոնտակտային հեռախոսահամար։

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա, 32/9
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
094169469

Ողջույն հարգելի թեկնածու։Ուրախ ենք, որ Ձեզ հետաքրքրել է մեր մասին տեղեկատվությունը և այս էջում Դուք կգտնեք մեր՝ օրեցօր աճող և զարգացող ցանցի մասին հակիրճ տեղեկություն։

«ԱԿԳ Ավելին Քան Դեղատուն» ցանցի առաջին մասնաճյուղը բացվել է 2018 թվականին և հենց այդ ժամանակվանից մինչև այսօր մեր թիմը ջանք չի խնայում այս կարևորագույն ոլորտում դրական փոփոխություններ կատարելու համար (աշխատավարձից մինչև աշխատակցի իրավունքների պահպանում)։ Մեր մասնաճյուղերը դեռևս տեղակայված են միայն Երևան քաղաքի տարածքում և ինչպես պարզ է դառնում մեր անունից՝ մեր ցանցում Դուք կգտնեք ոչ միայն դեղորայք, այլև խնամքի բարձրակարգ միջոցներ,դերմոկոսմետիկա, մանկական սնունդ, այլ կերպ ասած՝ ավելին քան կարող եք պատկերացնել։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում