D կարգի վարորդ
«ԷԿՐԱ ԿՈՎԿԱՍ» ՍՊԸ
Նկարագրություն
«ԷԿՐԱ Կովկաս» ՍՊԸ-ն փնտրում է D կարգի վարորդ՝ Mercedes-Benz Sprinter մակնիշի ավտոմեքենա վարելու համար։
Աշխատանքային պարտականություններ
- Ընկերության տրանսպորտային միջոցների անվտանգ և պատասխանատու վարում,
- Աշխատակիցների տեղափոխում,
- Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի վերահսկում,
- Սահմանված երթուղիների և ճանապարհային երթևեկության կանոնների պահպանում,
- Անհրաժեշտության դեպքում՝ գործուղումների իրականացում,
- Տրանսպորտային միջոցի մաքրության և պատշաճ շահագործման ապահովում։
Պահանջներ
- «D» կարգի վարորդական վկայական,
- Mercedes-Benz Sprinter վարելու փորձ,
- Պատասխանատվություն և կարգապահություն,
- Ճանապարհային երթևեկության կանոնների լավ իմացություն,
- Տրանսպորտային միջոցի նկատմամբ հոգատար վերաբերմունք։
- Աշխատանքային պարտականությունները պատշաճ և ժամանակին կատարելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝
- Երկուշաբթի-ուրբաթ 08։00-18։00
Աշխատավարձ՝ մաքուր 250.000 դրամ
«ԷԿՐԱ ԿՈՎԿԱՍ» ՍՊ ընկերությունը հիմնվել է 2016թ-ին «ԷԿՐԱ» գիտաարտադրական խմբի կողմից: Գործարանը գործունեություն է ծավալում նախագծման աշխատանքների,արտադրության, թեսթավորման, մոնտաժման և կարգաբերման, մինչև 25 տարի երաշխիքային և սերվիս սպասարկման ոլորտում։ Ընկերությունը տարեկան արտադրում է 250 ռելեական պաշտպանության 6-750 կՎ վահանակներ:
Ընկերությունը արտադրում է.
- Ռելեական պաշտպանության պահարաններ,
- Ռելեական պաշտպանություն և ավտոմատիկա 35-110-220 կՎ և 330-750 կՎ ենթակայանների համար,
- Էլեկտրակայանների, հիդրոէլեկտրակայանների և ջերմաէլեկտրակայանների սարքավորումներ,
- Նոր սերնդի տերմինալներ,
- Ենթակայանների ավտոմատացման պրոցեսների ղեկավարման համակարգեր,
- Բաշխիչ սարքավորումներ,
- Ռելեական պաշտպանության պահարանների թեսթավորման սարքավորումներ /OMICRON/,
- Վերականգնվող էներգիայի ստացման համար նախատեսված սարքավորումներ,
- Հաճախականության կարգավորման սարքավորումներ,
- Սահուն թողարկման սարքավորումներ «ԷԿՐԱ ԿՈՎԿԱՍ» ՍՊ ընկերությունը հանդիսանում է Հայաստանում ГК «ЭКРА», «Weidmuller», «Etimat», «КомплектЭнерго», «ЭлекомЛогистикс» և «ДОЗА» ընկերությունների և բրենդների պաշտոնական ներկայացուցիչը։