
Հաճախորդների աջակցման մասնագետ
Menu Group UK LTD
Նկարագրություն
Menu.am-ը հանդիսանում է հայկական շուկայի առաջատարը պատվերների օնլայն ընդունման ոլորտում։ Այն երիտասարդ, դինամիկ զարգացող և միջազգային ընկերություն է, որն իր հաճախորդներին մատուցում է ռեստորաններից եւ մասնագիտացված խանութներից օնլայն պատվերների ընդունման ծառայություններ իր menu.am կայքի և բջջային հավելվածի միջոցով: Ընդամենը 10-ը տարվա աշխատանքի ընթացքում մենք հասել ենք ահռելի արդյունքների մեր ոլորտում։
Մենք պարբերաբար ընդլայնում ենք մեր անձնակազմը՝ շնորհիվ զարգացման ագրեսիվ ռազմավարության։ Քրտնաջան աշխատանքը և մեր աշխատանքին բացառիկ նվիրվածությունը մեր հաջողության կարևոր տարրն են:
Մեր առաքելությունն է. «Ուրախության առաքում: Ամեն օր»: Եվ մեր մասնագետների թիմն անխոնջ աշխատում է ի շահ մեր հաճախորդների և գործընկերների, որոնց թիվը նույնպես անշեղորեն աճում է:
Մեր հաճախորդների սպասարկման կենտրոնի թիմն աջակցում է հաճախորդներին պատվերի ողջ ընթացքում և ներգրավված է ընկերության որակի վերահսկման և ծառայության շարունակական բարելավման մեջ:
Մենք ողջունում ենք հաճախորդների սպասարկմանը նվիրված և հաճախորդակենտրոն մասնագետին՝ միանալու մեր հաճախորդների սպասարկման թիմին: Դուք կշփվեք ընկերության հաճախորդների հետ՝ պատասխանելով հարցումներին և աջակցելով հաճախորդներին։ Դուք կօգնենք կառուցել մեր համբավը որպես ընկերության, որն առաջարկում է հաճախորդներին գերազանց աջակցություն առաքման բոլոր ընթացակարգերի ընթացքում և առաքումից հետո:
Եթե դուք հետաքրքրված եք հաճախորդների աջակցության գործընթացով, առաջարկում ենք միանալ մեր առաջամարտիկների թիմին:
Պարտականություններ․
- Անմիջապես և ճշգրիտ պատասխանել հաճախորդների հարցումներին հեռախոսով, էլ.փոստով կամ չաթով:
- Հասկանալ հաճախորդների կարիքները, պարզաբանել տեղեկատվությունը, ուսումնասիրել յուրաքանչյուր խնդիր և առաջարկել լուծումներ և/կամ այլընտրանքներ:
- Հետևել հաճախորդների դիտարկումներին սոցիալական ցանցերում և կապ հաստատել նրանց հետ՝ խնդիրները լուծելու և իրենց փորձը ավելի հաճելի դարձնելու համար
- Հետադարձ կապ պահպանել հաճախորդների հետ՝ համոզվելու համար, որ նրանց տեխնիկական խնդիրները լուծված են
- Հավաքագրել հաճախորդների կարծիքը և կիսվել մեր մյուս ստորաբաժանումների աշխատակիցների համար:
- Անձնական/թիմային որակական և քանակական նպատակների հասնելու ձգտում
Պահանջներ․
- Հաճախորդների սպասարկման ոլորտում փորձը նախընտրելի է, բայց պարտադիր չէ
- Օնլայն վաճառքի ոլորտի իմացությունը ողջունելի է
- Հեռախոսային և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ, ինչպես նաև ակտիվ լսելու ունակություն
- Հաղորդակցման և խնդիրների լուծման գերազանց հմտություններ
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
- Բազմաֆունկցիոնալություն՝ առաջնահերթությունների սահմանում և արդյունավետ ժամանակի կառավարում
- Դժվար իրավիճակներում համբերատար աշխատելու կարողություն, հաճախորդակենտրոնություն և անհատականության տարբեր տեսակներին հարմարվելու ունակություն
- Ավագ դպրոցի վկայագիր։ Բարձրագույն կրթության առկայությունը կամ առկա/հեռակա ուսուցման փաստը կդիտվի որպես առավելություն։
- Հերթափոխային աշխատանքի կարողություն
Մեր առավելությունները․
- Պրակտիկան հաջող ավարտելու բոնուս
- Ամսական պրոմո կոդեր՝ մեր գործընկերներից առաքման պատվերներ գրանցելու համար,
- Կարիերայի աճ,
- Աշխատավարձի կանոնավոր վերանայում,
- Կորպորատիվ միջոցառումներ,
- Բոնուսներ։
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը:
Menu Group (UK) Limited is the leader in the Armenian market in the field of online ordering. We're a young, dynamically developing international company, which provides its customers with online ordering services from restaurants and specialty stores through its menu.am a website and mobile application. In just eight years of work, we have achieved tremendous results in our field. We expand our staff regularly, due to its aggressive development strategy. Diligence and exceptional devotion to our work are critical elements of our success. Our mission is “Delivering joy. Every day!”. And our team of professionals works tirelessly for the benefit of our customers and partners, whose number is also growing steadily. Our headquarters are located in Yerevan, if you want to visit, give us a call at 012-222-000 and we will give you a tour and introduce the team.