Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաճախորդների սպասարկման գործակալ

Speedster

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 350,000-400,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա, Գիշերային հերթափոխ, 8 ժամյա գրաֆիկ
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Հաճախորդների սպասարկում, Տեղեկատվական Տեխնոլոգիաներ, Ծրագրավորում
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Կդիտարկվեն նաև ուսանողներ
Հարմար է նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար
Վերջնաժամկետ`
09.07.2026

Ընկերություն՝ SpeedsterNow.com

Գտնվելու վայր՝ Business Park, Ազատության պողոտա 24/15, Քանաքեռ-Զեյթուն, Երևան, Հայաստան

Speedster-ը փնտրում է Customer Support Agent-ների՝ մեր երևանյան թիմին միանալու համար։ Մենք տրամադրում ենք տեղական առաքման ծառայություններ՝ օգնելով բիզնեսներին և անհատներին կազմակերպել արագ և հուսալի առաքումներ Կալիֆորնիայում։

Փնտրում ենք աշխատակիցների, ովքեր կաջակցեն մեր առաքման օպերացիոն գործընթացներին Կալիֆորնիայի / Pacific Time ժամային գոտով։ Յուրաքանչյուր հերթափոխի ընթացքում միաժամանակ աշխատելու են երկու գործակալ։

Աշխատանքային գրաֆիկ

Յուրաքանչյուր աշխատակից աշխատելու է 8 ժամ մեկ հերթափոխում։

Բոլոր աշխատանքային ժամերը նշված են Կալիֆորնիայի / Pacific Time ժամային գոտով և նաև ներկայացված են Երևանի ժամանակով։

Դիմորդները պետք է պատրաստ լինեն աշխատել նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ըստ նախապես հաստատված գրաֆիկի։

Հերթափոխ 1՝
7:00 AM – 3:00 PM Կալիֆորնիայի ժամանակ / PST
Երևանի ժամանակ՝ 6:00 PM – 2:00 AM

Հերթափոխ 2՝
3:00 PM – 11:00 PM Կալիֆորնիայի ժամանակ / PST
Երևանի ժամանակ՝ 2:00 AM – 10:00 AM

Պարտականություններ

  • Կառավարել հաճախորդների հարցումները և աջակցության խնդիրները

  • Արագ և պրոֆեսիոնալ կերպով լուծել առաքման հետ կապված խնդիրները

  • Գտնել հասանելի վարորդներ ակտիվ պատվերների համար, երբ վարորդների հասանելիությունը սահմանափակ է

  • Հետևել պատվերներին և աջակցել առաքման գործընթացների սահուն ընթացքին

  • Շփվել հաճախորդների, վարորդների և ներքին թիմի հետ

  • Օգնել ապահովել, որ յուրաքանչյուր առաքում կատարվի սահուն և ժամանակին

Պահանջներ

  • Ուժեղ հաղորդակցման հմտություններ և վարժ անգլերեն

  • Տրված հերթափոխով աշխատելու հնարավորություն

  • Հարմարավետություն հավելվածների, dashboard-ների և առցանց գործիքների օգտագործման մեջ

  • Հուսալիություն, կազմակերպվածություն և ճնշման տակ աշխատելու կարողություն

  • Customer support-ի փորձը առավելություն է

Աշխատավարձ և փոխհատուցում

  • Աշխատանքային ժամեր՝ Աշխատակիցները պետք է աշխատեն երկուշաբթիից ուրբաթ՝ նվազագույնը 8 ժամ մեկ հերթափոխում։ Սա կազմում է մոտ 40 աշխատանքային ժամ շաբաթական՝ որպես ստանդարտ գրաֆիկ։

  • Weekend Availability՝ Շաբաթ կամ կիրակի հերթափոխերը պարտադիր չեն ամեն ամիս։ Սակայն աշխատակիցները կարող են անհրաժեշտության դեպքում աշխատել որոշ շաբաթ կամ կիրակի հերթափոխեր, եթե ցանկանում են հասնել 180+ ամսական աշխատանքային ժամի և ստանալ բոնուսը։ Բոլոր weekend հերթափոխերը նախապես կպլանավորվեն և կհաստատվեն։

  • Աշխատավարձ՝ Ամսական աշխատավարձը կազմում է 350,000 AMD - 400,000 AMD։

Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Լուսանկար
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում