Ցուցասրահի պատասխանատու
Ստեկո ՍՊԸ
Նկարագրություն
«Ստեկո» ընկերությունը փնտրում է ցուցասրահի պատասխանատու՝ ապակիների արտադրության ոլորտում հաճախորդների սպասարկումը իրականացնելու համար։
Պարտականություններ
- Ցուցասրահի այցելուների դիմավորում, ապակե արտադրանքի տեսականու ներկայացում և տեխնիկական հնարավորությունների պարզաբանում:
- Պատվերների ընդունում, գնառաջարկների կազմում։
- Դիզայներների, չափագրողների և արտադրամասի հետ կապի ապահովում՝ պատվերի ճիշտ և ժամանակին կատարումը վերահսկելու համար:
- Նմուշների պատշաճ և գրավիչ դասավորվածության պահպանում։
Պահանջներ
- Հայերենի գերազանց և սահուն տիրապետում, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։
- MS Office-ի բազային իմացություն։
- Բանակցություններ վարելու, հաճախորդի կարիքները հասկանալու, և արտադրանքը գրավիչ ներկայացնելու հմտություն:
- Բարեհամբույր և պրոֆեսիոնալ մոտեցում յուրաքանչյուր այցելուին։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի - շաբաթ
- Հասցե՝ Արին Բերդի փ 6/29 և Մայրաքաղաքային փ 174
«ՍՏԵԿՈ» ընկերությունն արդեն քսան տարուց ավել է, ինչ հայկակական շուկայում ապակու վերամշակմամբ զբաղվող ընկերությունների մեջ առաջատարներից մեկն է:
«ՍՏԵԿՈ» ընկերությունն իրենից ներկայացնում է մի շարք արտադրամասերից բաղկացած համալիր, որտեղ յուրաքանչյուր փուլ իրականացվում է տարիների փորձով կոփված անձնակազմի կողմից, իսկ ներմուծման հարուստ փորձի արդյունքում հաստատվել են ամուր գործնական կապեր արտասահմանում գտնվող մի շարք գործարանների հետ: Այս ամենի շնորհիվ «ՍՏԵԿՈ» ընկերությունն այսօր վստահորեն իր հաճախորդներին է առաջարկում բարձրաճաշակ և որակյալ արտադրանք: