
Ցուցանմուշներ պատրաստող
Էկոպրոֆ ՍՊԸ
Նկարագրություն
Էկոպրոֆ շինանյութի արտադրության առաջատար ընկերությունն աշխատանքի է հրավիրում արտադրանքի ցուցանմուշներ պատրաստողի (իգական սեռի)։
Պարտականություններ
- Պատրաստել տարբեր ապրանքատեսակների ցուցանմուշներ,
- Փակցնել ապրանքատեսակների անվանումները ըստ կոդերի,
- Փակցնել ապրանքատեսակների կցամասերը։
Պահանջներ
- Արագաշարժություն,
- Կոկիկություն,
- Համբերատարություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամերը՝ 09։00-18։00
Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե՝ համառոտ գրելով Ձեր կրթության, փորձի և հմտությունների մասին:
Խնդրում ենք նամակում նշել կոնտակտային հեռախոսահամար։
«Էկոպրոֆ» ՍՊԸ-ն, ապրանքանիշը՝ «Comfort», իր գործունեությունը սկսել է 2006 թ. -ին: Ընկերությունը զբաղվում է բնակարանների ներքին հարդարման համար նախատեսված պլաստմասսե իրերի, խողովակների և կցամասերի արտադրությամբ՝ ներկայանալով որպես բարձրորակ և էկոլոգիապես մաքուր ապրանքների արտադրող: Ընկերությունը շուկայի առաջատարներից է ինչպես Հայաստանում, այնպես էլ Անդրկովկասում՝ զբաղվելով բարձրակարգ պլաստմասսե դեկորատիվ պարագաների արտադրությամբ և արտահանմամբ: Մեր արտադրանքը համապատասխանում է որակի միջազգային չափանիշներին և հաջողությամբ մրցակցում Է համաշխարհային առաջատար բրենդերի հետ: