
Ծրագրային օպերատոր
Նեկա ՍՊԸ
Նկարագրություն
ՆԵԿԱ կահույք արտադրող ընկերությունը ընդլայնվում է և փնտրում է Ծրագրային օպերատորի, ով կմիանա մեր արագ զարգացող թիմին։
Պարտականություններ
- Առաջադրանքի ստացում և վերամշակում
- Ձևավորել առաջադրանքներ, որոնք համապատասխանում են հաստոցների և սարքավորումների շահագործման նորմերին
- Ուղեկցող փաստաթղթերի ձևավորում և տրամադրում
- Մասնագիտական ծրագրերի կիրառում
- Առաջադրանքների հաշվառում և մոնիտորինգ
- Տվյալների անվտանգություն և պահպանում
- Կիրառվող ծրագրերի անխափանության ապահովում
Պահանջներ
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն տեխնիկական կրթություն արտադրության, մեխանիկայի, արդյունաբերական տեխնոլոգիաների, ավտոմատացման կամ հարակից ոլորտներում:
- Առնվազն 1-3 տարվա աշխատանքային փորձ՝ հաստոցային արտադրությունում կամ արտադրական միջավայրում, նախընտրելի է կահույքի արտադրության ոլորտում կամ այլ՝ հարակից արդյունաբերությունում։
- Փորձ CNC հաստոցների և մեխանիկական սարքավորումների շահագործման մեջ:
-
Որակի վերահսկման և արտադրության մոնիտորինգի փորձ՝ արտադրական գործընթացների ընթացքում արտադրանքի որակի ստուգման և մոնիտորինգի պատասխանատվությամբ։
Հմտություններ
- Ծրագրային ապահովման հմտություններ․ CAD/CAM ծրագրերին տիրապետում։
- Համակարգչային հիմունքների իմացություն
- Եռաչափ պատկերացում
- Արտադրական տեխնոլոգիաների իմացություն
- Տեխնիկական փաստաթղթերի և նկարագրությունների հետ աշխատելու հմտություններ
- Վերլուծական և խնդիրների լուծման հմտություններ
- Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ
- Տվյալների կառավարման և անվտանգության հմտություններ
NEKA-ն կահույք արտադրող ընկերություն է` միտված ոլորտում յուրօրինակ գաղափարների ստեղծմանն ու լուծումների առաջարկմանը։
Շուկայում գործում է ավելի քան 7 տարի։ Այս ընթացքում համագործակցել ու այժմ էլ համագործակցում է մի շարք կազմակերպությունների և անհատների հետ, իրականացնում նախագծեր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։
Դուք ևս կարող եք դառնալ ընկերության մի մասը և գրանցել աշխատանքային հաջողություններ մեր թիմի կազմում։