Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ծրագրային ադմինիստրատոր

Ալֆա Ֆուդ Սերվիս ՓԲԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Տեղեկատվական Տեխնոլոգիաներ, Ծրագրավորում
Վերջնաժամկետ`
10.12.2025

Նկարագրություն

Ալֆա Ֆուդ Սերվիս ՓԲԸ-ն փնտրում է փորձառու և պատասխանատու ծրագրային ադմինիստրատոր՝ “Odoo” ERP ծրագրի ներդնման և հետագայում դրա կառավարումը ապահովելու համար: Ծրագիրը ներդրվելու է գործընկեր կազմակերպության կողմից։

Պարտականություններ

  • Վերահսկել բիզնես գործընթացների ավտոմատացման ընթացքը և անընդհատ կատարելագործել դրանք,
  • Կատարել մեծ ծավալի տվյալների հավագրում, մշակում և համապատասխանեցում ներբեռնման ֆորմատներին,
  • Կատարել տեղեկատվության ճշգրիտ և լիրաժեք մուտքագրումը համակարգ,
  • Թվայնացման գործընթացներում մշակել աշխատակիցների աշխատանքների կատարման հերթականությունն ու առաջնահերթությունը,
  • Ծրագրի հետ կապված կազմել ուսուցողական նյութերի ուղեցույց-ձեռնարկ, մշակել աշխատակիցներին դրանց պարզ ու հասանելի մատուցման միջոցներ,
  • Հետևել պրոեկտի ղեկավարի առաջադրանքներին, ապահովել դրանց որակյալ և ժամանակին կատարումը,
  • Ներկայացնել պարբերական և ամփոփ հաշվետվություններ՝ նախագծի ընթացքի և իրականացման վերաբերյալ,
  • Համակարգի ներդրման և գործարկման հետ կապված այլ մասնագիտական գործառույթներ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում,
  • Մեծ տվյալներով բազաների հետ աշխատանքային փորձ,
  • MS Excel ծրագրի լավ իմացություն, Python ծրագրի սկզբական մակարդակ,
  • Բարձր պատասխանատվության զգացում, պարտաճանաչություն,
  • Անգլերենի, ռուսերենի իմացություն,
  • 1C ERP, ODOO ERP ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Ընկերության մասին
address
Հասցե
Armenia, Yerevan, Ara Sargsyan Street, 4
address
Աշխատակիցների քանակ
51-150

Alpha Food Service-ը գրեթե երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի ալկոհոլային խմիչքներ, դելիկատեսներ և սննդամթերք։

Մենք ձևավորում ենք ոճ ու մշակույթ՝ մեր գործընկերներին, հաճախորդներին և համայնքին տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն, կիսվելով համաշխարհային փորձով և նպաստելով ոլորտի զարգացմանը ու որակի բարձրացմանը։

Մեր ուղին

2005-ին սկսելով փոքր թիմից՝ այսօր Alpha Food Service-ը դարձել է ոլորտի առաջատար խաղացող՝ ունենալով հստակ ռազմավարություն, հզոր գործընկերային ցանց և նվիրված թիմ։

Մենք համագործակցում ենք հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով համաշխարհային առաջատար արտադրողների կողմից ներկայացված լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։

Մեր նպատակը

Մենք ձգտում ենք բարելավել մարդկանց կյանքի որակը՝ հարստացնելով այն համաշխարհային էնո-գաստրոնոմիկ մշակույթի նոր համերով ու տպավորություններով։

Մեր կազմը

Alpha Food Service-ի կազմում ընդգրկված են նաև "The House" խանութների ցանցը և "The Bake House" ստուդիա-խանութը, որոնք ևս կրում են մեր արժեքներն ու մոտեցումները՝ ընդգծելով բարձր որակի, ոճի և հաճախորդակենտրոնության մեր տեսլականը։

Տեսնել ավելին
Առավելություններ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե

Նշել Ձեր ֆինանսական ակնկալիքները *

Այս դաշտը պարտադիր է
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում