Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Content Creator

Sixty

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 200,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ`
04.12.2026

Նկարագրություն

SIXTY խանութ-սրահների ցանցը փնտրում է ստեղծարար, նախաձեռնող և գեղեցկության ոլորտով հետաքրքրված Content Creator-ի, ով կմիանա մեր մարքեթինգային թիմին և կզբաղվի բրենդի սոցիալական հարթակների համար հետաքրքիր, ժամանակակից ու գրավիչ բովանդակության ստեղծմամբ։

Եթե սիրում ես նկարահանել, ստեղծել նոր գաղափարներ, հետևել թրենդներին և պատմել գեղեցկության մասին հետաքրքիր ձևաչափերով, ապա սպասում ենք քեզ մեր թիմում։

Պարտականություններ

  • Instagram, Facebook և TikTok հարթակների համար բովանդակության ստեղծում։
  • Reels, Stories և կարճ տեսանյութերի նկարահանում ու մոնտաժ։
  • Ապրանքների, նոր տեսականու և բրենդների ներկայացման ստեղծագործական գաղափարների մշակում։
  • Խանութ-սրահներում նկարահանումների իրականացում։
  • Թրենդների ուսումնասիրություն և դրանց կիրառում բովանդակության մեջ։
  • Կոնտենտի նոր ձևաչափերի և գաղափարների առաջարկում։
  • Լուսանկարների և տեսանյութերի մշակում՝ պահպանելով բրենդի միասնական ոճը։
  • Մասնակցություն գովազդային արշավների և մարքեթինգային նախագծերի իրականացմանը։

Պահանջներ

  • Content Creator-ի ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ։
  • Սոցիալական մեդիա հարթակների լավ իմացություն։
  • Նկարահանման և տեսանյութերի մոնտաժի հմտություններ։
  • CapCut կամ այլ մոնտաժային ծրագրերի իմացություն։
  • Ստեղծարար մտածողություն և նոր գաղափարներ առաջարկելու ունակություն։
  • Գեղեցկության և կոսմետիկայի ոլորտի նկատմամբ հետաքրքրվածություն։
  • Պատասխանատվության բարձր զգացում և թիմում աշխատելու ունակություն։
  • Ժամանակակից թրենդներին հետևելու և դրանք կիրառելու հմտություն։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից ուրբաթ
  • Ժամերը՝ 11:00-18:00

Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում