Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Content Creator

Free Style Group

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Խմբագրական, Կոնտենտի ստեղծում, ԶԼՄ
Վերջնաժամկետ`
09.07.2026

Նկարագրություն

Content Creator-ը պատասխանատու է ընկերության և բրենդների համար գրավիչ, որակյալ և բրենդային պահանջներին համապատասխան տեսողական ու գրավոր բովանդակության ստեղծման, մշակման և կառավարման համար՝ նպաստելով բրենդի ճանաչելիության, հաճախորդների ներգրավվածության և վաճառքների աճին։

Պարտականություններ

Կոնտենտի ստեղծում

  • Ստեղծել լուսանկարչական, վիդեո և տեքստային բովանդակություն սոցիալական հարթակների և մարքեթինգային արշավների համար։
  • Մշակել ստեղծագործական գաղափարներ և կոնցեպտներ՝ բրենդի նպատակներին և արշավներին համապատասխան։
  • Ստեղծել բովանդակություն տարբեր հարթակների համար՝ Instagram, Facebook, TikTok, YouTube և այլ թվային ալիքներ։
  • Ապահովել, որ ամբողջ բովանդակությունը համապատասխանի բրենդի ոճին, արժեքներին և հաղորդակցման տոնայնությանը։

Լուսանկարահանում և տեսանկարահանում

  • Կազմակերպել և իրականացնել ապրանքային, իմիջային և արշավային նկարահանումներ։
  • Նկարահանել և մշակել լուսանկարներ ու տեսանյութեր՝ մարքեթինգային նպատակներով։
  • Ստեղծել կարճ տեսահոլովակներ, պատմություններ և այլ դինամիկ բովանդակություն սոցիալական հարթակների համար։

Կոնտենտի պլանավորում և կառավարում

  • Մասնակցել կոնտենտ պլանի մշակմանը և իրականացմանը։
  • Ապահովել բովանդակության ստեղծման և հրապարակման ժամանակացույցի պահպանումը։
  • Հետևել ոլորտի նոր միտումներին և առաջարկել նոր գաղափարներ բրենդի տեսանելիության բարձրացման համար։

Մշակում և ադապտացում

  • Մշակել և խմբագրել լուսանկարներ և տեսանյութեր՝ ապահովելով բարձր որակ։
  • Հարմարեցնել բովանդակությունը տարբեր հարթակների պահանջներին և թիրախային լսարաններին։
  • Պահպանել բրենդային միասնական ոճը բոլոր հրապարակումներում։

Համագործակցություն

  • Սերտ համագործակցել մարքեթինգի, բրենդի, էլեկտրոնային առևտրի և վաճառքի թիմերի հետ։
  • Մասնակցել արշավների, միջոցառումների և նոր նախաձեռնությունների գաղափարների մշակմանը։
  • Անհրաժեշտության դեպքում համագործակցել արտաքին գործընկերների, ազդեցիկ անձանց և ծառայություններ մատուցողների հետ։

Կրթություն և փորձ

  • Բարձրագույն կրթությունը մարքեթինգի, հաղորդակցության, լրագրության, դիզայնի կամ հարակից ոլորտում կդիտվի որպես առավելություն։
  • Առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձ կոնտենտի ստեղծման, սոցիալական մեդիայի կամ թվային մարքեթինգի ոլորտում։

Մասնագիտական հմտություններ

  • Լուսանկարահանման և տեսանկարահանման հմտություններ։
  • Տեսանյութերի և լուսանկարների մշակման ծրագրերի կիրառման փորձ։
  • Սոցիալական մեդիայի հարթակների և դրանց առանձնահատկությունների լավ իմացություն։
  • Տեքստեր գրելու և հաղորդակցման հմտություններ։
  • Գրաֆիկական դիզայնի հիմնական գիտելիքները կդիտվեն որպես առավելություն։


    Աշխատանքը ՕՖԻՍԱՅԻՆ է:
Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
51-150

Free Style ընկերությունը միջազգային ընկերություն է,որը հիմնադրվել է 2020 թվականին։ Ընկերությունը ներկայացնում է մի շարք աշխարհահռչակ բրենդներ ինչպիսիք են Levi's, Puma, Cole Haan, Jack&Jones, New Balance, Lee Wrangler, Match:
Մենք ունենք մասնաճյուղեր տարբեր առևտրի կենտրոններում (Dalma mall, Yerevan mall, Mega mall, Magic mall, Rio mall, Metronom Shoping center) և Հյուսիսային պողոտայում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում