Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Կապի և տեղեկատվության բաժնի մասնագետ

ՄԵԼԼԱԹ ԲԱՆԿ ՓԲԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
02.10.2022
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

«Մելլաթ Բանկ» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում կապի և տեղեկատվության մասնագետի հետևյալ նախապայմաններով.

Պարտականություններ

  • Կիրառական համակարգերի ադմինիստրավորում.
  • ՏՏ Տեխնիկական աջակցություն.
  • Ներբանկային փոխանցումների համակարգի աշխատունակության ապահովում.
  • Միջազգային փոխանցումների համակարգի աշխատունակության ապահովում.
  • «Գործառնական օր» համակարգի օգտագործողների իրավասությունների և հասանելիությունների տրամադրում, ընդհատում, դադարեցում և կասեցում.
  • «Գործառնական օր» համակարգի շահագործման հետ կապված հարցերով խորհրդատվության տրամադրում.
  • «Գործառնական օր» համակարգի ծրագրային փաթեթի թարմացումը` սպասարկող կազմակերպության կողմից ներկայացված փոփոխություններին համապատասխան.

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ՏՏ ոլորտում.
  • Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ որպես կիրառական համակարգերի ադմինիստրատոր.
  • ՀԾ-բանկ ծրագրի ադմինիստրավորման իմացություն.
  • Թիմային աշխատանք.
  • Network+, CCNA իմացությունը կդիտարկվի որպես առավելություն.
  • Հայերեն լեզվի ազատ տիրապետում, անգլերեն լեզվի իմացություն։

Հավելյալ նշումներ

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են վերը նշված հաստիքով և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմումն ուղարկել նշված էլեկտրոնային փոստի հասցեով։

Աշխատանքային օրեր և ժամեր՝ Երկուշաբթի-ուրբաթ, 09:00-17:30։

Ընկերության մասին
address
Հասցե
Ք. Երևան, Չարենցի 19
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
060388888

“Մելլաթ բանկ” Փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1992թ. մայիսին ՀՀ և ԻԻՀ միջև “Բարեկամության և համագործակցության մասին” համատեղ հայտարարության հիման վրա, ՀՀ կենտրոնական բանկի և ԻԻՀ “Մելլաթ” պետական բանկի միջև կնքված համաձայնագիր-թույլտվության համաձայն, որպես ԻԻՀ “Մելլաթ” բանկի Երևանյան մասնաճյուղ: Մասնաճյուղը իր գործունեությունը սկսել է 1995թ. համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից 1995թ. հունվարի 10-ին տրված H-OՄ-1/4 արտոնագրի: 02.09.1997թ. Երևանի մասնաճյուղը վերակազմավորվել է դուստր բանկ փակ բաժնետիրական ընկերության՝ իրավաբանական անձի կարգավիճակով, իսկ 27.07.2005թ –ին վերանվանվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն: “Մելլաթ բանկ” ՓԲԸ-ն գրանցված է ՀՀ Կենտրոնական բանկում թիվ 78 գրանցման համարով: Կանոնադրական կապիտալը կազմում է 32,100,000,000 ՀՀ դրամ, որը ապահովել է ԻԻՀ "Մելլաթ բանկ"-ը: ԻԻՀ "Մելլաթ բանկ"-ը հանդիսանում է բանկի միակ բաժնետեր: Հայաստանի "Մելլաթ բանկ"-ը ոչ միայն հեշտացրել է առևտրային հարաբերությունները, այլ նաև մասնակցել է երկու երկրների մի շարք ծրագրերին, ինչպես նաև ծառայություններ է մատուցում Հայաստանի ներքին շուկային:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում