Կոմերցիոն և զարգացման տնօրեն
Garage Masters' Mall
«ԳԱՐԱԺ ՄԱՍՏԵՐՍ ՄՈԼ»-ը իր աշխատանքային թիմ է հրավիրում Կոմերցիոն և զարգացման տնօրենի, որը կապահովի կոմերցիոն ռազմավարության մշակումը, բիզնեսի զարգացման նախագծերի ու կոմերցիոն գործընթացների ամենօրյա արդյունավետ կառավարումը՝ երաշխավորելով գործունեության և սպասարկման բարձր որակը։
Պարտականություններ՝
- Ռազմավարություն և զարգացում. Մասնակցել ընկերության ընդհանուր ռազմավարության մշակմանը և ձևավորել կոմերցիոն ռազմավարությունը։ Բացահայտել բիզնեսի ընդլայնման, ներդրումային և գործընկերային նոր հնարավորություններ։
- Կոմերցիոն բլոկի կառավարում. Ապահովել ենթակա ստորաբաժանումների և կոմերցիոն թիմերի (վաճառք, մարքեթինգ, հաճախորդների սպասարկում ևայլն) արդյունավետ և համակարգված աշխատանքը։
- Բյուջետավորում և KPI վերահսկողություն. Կազմել և կառավարել տնօրինության տարեկան բյուջեն, մշակել և ներդնել կատարողականության առանցքային ցուցանիշներ (KPIs), վերահսկել դրանց կատարումն ու ապահովել կանոնավոր հաշվետվողականություն։
- Գործընթացների օպտիմալացում. Մշակել, ներդնել և շարունակաբար բարելավել կոմերցիոն գործընթացները՝ ապահովելով ծառայությունների բարձր որակ։
- Շուկայի վերլուծություն և գործընկերներ. Իրականացնել մրցակցային շուկայի մշտադիտարկում, կառուցել և պահպանել երկարաժամկետ հարաբերություններ առանցքային գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ։
- Ռիսկերի կառավարում. Մասնակցել կոմերցիոն ռիսկերի բացահայտմանը, գնահատմանը և կանխարգելմանը՝ պաշտպանելով ընկերության դիրքն ու համբավը շուկայում։
- Իրականացնել պաշտոնից բխող այլ պարտականություններ։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ՝
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ կառավարման ոլորտներում։
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ կոմերցիոն ոլորտում, որից առնվազն 3 տարին՝ ղեկավար պաշտոնում։
- Կորպորատիվ (B2B) վաճառքների և թիմերի կառավարման հաջողված փորձ։
- Ժամանակակից մարքեթինգային գործիքների և բիզնես վերլուծության լավ իմացություն։
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն (բանավոր և գրավոր)։
- Համակարգչային ծրագրերի և առաջադրանքների կառավարման համակարգերի (CRM/Task managers) վստահ տիրապետում։
- Ռազմավարական և վերլուծական մտածելակերպ, բանակցություններ վարելու և առաջնորդության զարգացած հմտություններ։
- Արդյունքամետություն, հաճախորդամետություն և փոփոխություններին արագ արձագանքելու ճկունություն։
Հավելյալ տեղեկատվություն՝
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա աշխատանքային շաբաթ, 10։00-19։00 (ըստ անհրաժեշտության՝ ամսական 1-2 շաբաթ օր՝ կեսօրյա ներգրավվածությամբ)։
Հետաքրքրված և վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV):
Գրեթե կես դար ավտոմեքենաների և պահեստամասերի ձեռք բերման միակ տեղը Մազմանյան և Շիրազի փողոցների խաչմերուկում գտնվող լեգենդար Ավտոսերվիսն էր:
Մեքենա գնելու, այն ստանալու ու սպասարկելու հաճույքը կարելի էր վայելել այդ հարմարավետ և հյուրընկալ վայրում, որը Ավտովազի միակ ներկայացուցիչն էր Հայաստանում: Ժամանակներն անցան, բայց «Սերվիսի խաչմերուկ» անվանումը մնաց մարդկանց դրական հիշողության մեջ: Ինչ անվանում էլ տանք այս հասցեին, միևնույնն է, այն դեռ երկար կմնա որպես «Սերվիսի խաչմերուկ»: Իսկ այժմ հենց նույն վայրում է գտնվում Գարաժ Մաստերս Մոլը՝ 21-րդ դարին համարժեք ձևով փոխարինելու նախկին Ատվոսերվիսին։
Գարաժ Մաստերս Մոլի 40 000 քմ տարածքում առկա է 150 վաճառակետ, շուրջ 650 մեքենայի համար նախատեսված կայանատեղի, տեխսպասարկման կետեր, ավտոլվացման կետեր, ավտոմեքենաների առաջնային ու երկրորդային շուկաներ, սուպերմարկետ, խաղավայր, սրճարան, Food Court, վիրտուալ իրականության խաղեր։