Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

CNC/ЧПУ հաստոցի օպերատոր–սկսնակ

ASEDL LLC

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Ինժեներական
Վերջնաժամկետ`
07.10.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

ԱՍԷԴԼ-ը նորաբաց գործարանի գերմանական արտադրության SCHUCO ալյումինե կոնստրուկցիաների մասնագիտացված արտադրամասի թիմին միանալու է հրավիրում CNC հաստոցի օպերատորի: Մասնագետի վերապատրաստումն աշխատավայրում կիրականացվի հրավիրված մասնագետների կողմից:

Մասնագետը գործարկելու է արտադրական հաստոցները, հետևելու է դրանց աշխատանքին արտադրության ողջ գործընթացի ընթացքում, խնդիրներ առաջանալու դեպքում առաջարկելու է համապատասխան լուծումներ:

Պարտականություններ

  • Իրականացնում է հումքի բեռնման գործընթացը
  • Կարգավորում է սարքավորումները և դրանց մասերը
  • Իրականացնում է սարքավորումների, դրանց գործարկելու գրառումները ըստ ընթացակարգերի
  • Հաստոցները գործարկելիս վերահսկում է արտադրական գործընթացը, անհրաժեշտության դեպքում ճշգրտումներ է իրականացնում
  • Խնդիրներ առաջանալու դեպքում կապ է հաստատում գործընկերների հետ (այդ թվում նաև օտարերկրացի), առաջարկում է համապատասխան լուծումներ
  • Ստուգում է պատրաստի արտադրանքը՝ համոզվելու համար, որ այն համապատասխանում է պահանջվող տեխնիկական պայմաններին

Պահանջներ

  • Աշխատանքային փորձը պարտադիր չէ
  • Տեխնիկական ոլորտի կրթությունը ՊԱՐՏԱԴԻՐ է
  • MS Office ծրագրային փաթեթի իմացություն
  • Թիմային աշխատանքի հմտություն
  • Հաղորդակցման հմտություններ

Հավելյալ նշումներ

Դիմելու համար կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը/CV նշված էլ. փոստին:

Ընկերության մասին
address
Հասցե
Ք.Երևան,Միկոյան 10
address
Աշխատակիցների քանակ
51-150
website
Կայք
Phone
Հեռ.
096272799

«ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ.-ին և մինչ այժմ զբաղվում է ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլների, ապակե կոնստրուկցիաների աքսեսուարների (բռնակներ, փականներ, ծխնիներ, ամրակային դետալներ և այլն), պատուհանագոգերի, ապակու և հաստոցների մանրածախ և մեծածախ վաճառքով: Տարիների ընթացքում հետևելով արտադրության և շինարարության ոլորտների զարգացման ժամանակակից միտումներին` ընկերությունը սկսում է ընդլայնել իր աշխատանքի ծավալները և զբաղվել բազմաոլորտ արտադրատեխնիկական գործունեությամբ: Այսօր ընկերությունը հանդիսանում է լուսաթափանց կոնստրուկցիաներ` դռներ, պատուհաններ, ապակյա փաթեթներ, ֆասադներ, ծածկեր, գմբեթներ, վիտրաժներ, ցուցափեղկեր, շարժական և անշարժ միջնորմներ, բազրիքներ, կահույք, լոգախցիկներ, արտադրող առաջատար կազմակերպություններից մեկը՝ ողջ ՀՀ տարածքում: 2006թ.-ից ընկերությունը զբաղվում է մետաղապլաստե և ալյումինե պատուհանների և դռների արտադրությամբ՝ օգտագործելով եվրոպական ապրանքանիշի հուսալի սարքավորումներ: 2007թվ.-ին հիմնադրում է մետաղապլաստե պրոֆիլների կորացման արտադրամասը, որտեղ մասնագետներն իրականացնում են ցանկացած բարդության կամարաձև կոնստրուկցիաների աշխատանքներ: 2008թվ.-ից ընդլայնելով իր արտադրական ոլորտը` մետաղապլաստե և ալյումինե կոնստուկցիաների տեսականին համալրվում է սլայդ մեխանիզմներով՝ դռներ, ֆասադներ, ֆոտոէլեմենտով դռներ, ալյումինե շերտավարագույրներ: 2008թվ.-ին հիմնադրվել է ՊՎՔ պրոֆիլների բազմագույն թաղանթներով լամինապատման արտադրամասը, որտեղ աշխատանքները կատարվում են նորագույն գերհզոր տեխնոլոգիաներով, հատուկ սոսինձներով և բարձրորակ լամինացիոն թաղանթներով: 2009թ.-ից «ԱՍԴԷԼ» ՍՊԸ-ն սկսում է զբաղվել ապակիների ներկրմամբ և վաճառքով, և մինչ նույն թվականի վերջ ավելացնում արտադրության ևս մեկ ուղղություն՝ ապակյա կոնստրուկցիաների արտադրություն: Ապակյա արտադրատեսականիների բարձր որակն ապահովելու համար ընկերությունը ստեղծել է արտադրական համալիր, որը հագեցած է թվային ծրագրավորմամբ ղեկավարվող հաստոցներով:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում