Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

CNC / ԹԾՂ ինժեներ-օպերատոր

Glasswork

Աշխատավայր` Նոր Նորք, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Ինժեներական
Վերջնաժամկետ`
17.12.2026

Նկարագրություն

Ապահովել արտադրական գործընթացի համար անհրաժեշտ տեխնիկական գծագրերի համակարգչային նախագծումը, թվային ծրագրերի մշակումը և դրանց փոխանցումը CNC հաստոցներին՝ նպաստելով արտադրանքի բարձր որակի, ճշգրտության և արդյունավետ արտադրության ապահովմանը, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ մասնագիտական հմտությունների զարգացմանը։

Պարտականություններ

  • AutoCAD ծրագրի միջոցով իրականացնել արտադրանքի տեխնիկական գծագրում և նախագծում։

  • Մշակել և խմբագրել արտադրական գծագրերը՝ ըստ ստացված տեխնիկական առաջադրանքների։

  • Պատրաստել CNC հաստոցների աշխատանքի համար անհրաժեշտ թվային ծրագրերը։

  • Իրականացնել մշակված ծրագրերի փոխանցում CNC հաստոցներին։

  • Կատարել հաստոցների ծրագրային կարգաբերում և անհրաժեշտ ճշգրտումներ։

  • Ստուգել գծագրերի և թվային ծրագրերի համապատասխանությունը տեխնիկական պահանջներին։

  • Իրականացնել փորձնական գործարկումներ՝ ծրագրերի ճշգրտությունը ստուգելու նպատակով։

  • Վերահսկել CNC հաստոցների աշխատանքը և ապահովել ծրագրերի ճիշտ իրականացումը։

  • Հայտնաբերել և լուծել ծրագրավորման կամ արտադրական գործընթացի ընթացքում առաջացած տեխնիկական խնդիրները։

  • Անհրաժեշտության դեպքում կատարել ծրագրերի փոփոխություններ և օպտիմալացումներ։

  • Համագործակցել արտադրության ղեկավարի և տեխնիկական մասնագետների հետ՝ արտադրական առաջադրանքների արդյունավետ իրականացման նպատակով։

  • Ապահովել տեխնիկական գծագրերի և ծրագրային ֆայլերի պատշաճ պահպանումն ու համակարգումը։

  • Պահպանել արտադրական գործընթացի անվտանգության և ներքին կարգապահության կանոնները։

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական տեխնիկական կրթություն։

  • CNC հաստոցների հետ աշխատանքի 2-3 տարվա փորձ։

  • AutoCAD ծրագրի իմացությունը պարտադիր է։

  • Տեխնիկական գծագրեր կազմելու, կարդալու և խմբագրելու կարողություն։

  • CNC հաստոցների թվային ծրագրավորման սկզբունքների իմացություն։

  • Գծագրերը թվային ծրագրերի վերածելու և հաստոցներին փոխանցելու գործնական հմտություններ։

  • Համակարգչային գրագիտություն, MS Office ծրագրերի իմացություն։

  • Տեխնիկական խնդիրները վերլուծելու և ինքնուրույն լուծելու կարողություն։

  • Պատասխանատվություն, ճշտապահություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։

  • Թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտություններ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքի վայրը գտնվում է Ջրվեժում, աշխատում ենք 6-օրյա աշխատանքային գրաֆիկով:

Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, Ջրվեժ գյուղ, Թևոսյան փողոց, 13/11
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
096272799

Ժամանակակից ճարտարապետության մեջ առաջին իսկ հայացքից ուշադրություն են գրավում ապակյա լուծումները։ Ապակին 21-րդ դարում շինարարության մեջ ամենաշատ օգտագործվող տարրերից է։ Glasswork ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին Վրաստանում։ Ունենալով 5000 մ2 արտադրական տարածք, մի քանի տարվա ընթացքում արտադրական մակերեսները դարձել են 30.000 մ2։ 2018 թվականին Գլասսվորկ ապակու վերամշակման գործարան է հիմնադրվել նաև ՀՀ–ում ունենալով ևս 30.000 մ2։

Ընկերությունը տարածաշրջանում ապակու մշակման ծառայություններ տրամադրող և լսաթափանց կոնստրուկցիաներ արտադրող ամենախոշոր ընկերություններից է։ Կազմակերպության հզորությունները և փորձը թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության նախագծեր։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում