CNC ՀԱՍՏՈՑԻ ՎԱՐՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆ (ուսուցում և աշխատանք միաժամանակ)
ՇԿԱՖՖ կահույքի խանութների ցանց
Նկարագրություն
- Ընկերությունը աշխատանքի է հրավիրում երիտասարդների CNC ՀԱՍՏՈՑԻ ՎԱՐՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆԻ հաստիքի համար։
- Փնտրում ենք մոտիվացված և տեխնիկապես հետաքրքրված սկսնակ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ, ով ցանկանում է սովորել CNC հաստոցով աշխատել և զարգանալ կահույքի արտադրական ոլորտում։
- Փորձը պարտադիր չէ․ նախատեսված է ներքին ուսուցում։
- Աշխատավայրը գտնվում է՝ Արարատի մարզ, գյուղ Ղուկասավան։
Մենք առաջարկում ենք․
- Անվճար մասնագիտական ուսուցում
- Ուսուցում և միաժամանակ աշխատանքի վարձատրությամբ
- Կայուն աշխատանք աճող արտադրամասում
Պարտականություններ և ուսուցման փուլեր․
- Լամինատի կտրող հաստոցի ավտոմատացված գործընթացին ծանոթացում
- Լամինատի եզրապատող հաստոցի ավտոմատացված գործընթացին ծանոթացում
- Լամինատի դետալների (QR նշագրված) նախապատրաստման ընթացքին ծանոթացում
- CNC հաստոցով իրականացվող աշխատանքների համար ԼԴՍՊ, MDF նյութերի առանձնահատկությունները
- Անվտանգության կանոնները փայտամշակման արտադրամասում
- Չափման գործիքների օգտագործում
- CNC ծրագրի հիմունքներ
Գործնական ուսուցում (1 ամիս)
- Լամինատի ճիշտ ամրացում
- Գործիքների (ֆրեզա) տեղադրում
- Զրոյացում և կարգավորում
- Պարզ կահույքային դետալների կտրում (դարակներ, կողամասեր)
- Ծրագրի մեկնարկ և վերահսկում
Ինքնուրույն արտադրություն (2-րդ ամիսից)
- Ինքնուրույն մշակել պարզ և միջին բարդության դետալներ
- Կատարել որակի վերահսկում
- Կատարել ծրագրի փոքր շտկումներ
- Աշխատել արտադրական թիմում
Պահանջներ․
- Սովորելու մեծ ցանկություն
- Միջին կամ միջին մասնագիտական կրթություն
- Տեխնիկական մտածողություն
- Համկարգչային գիտելիքների բազային իմացություն
- Կարգապահություն, պատասխանատվություն,
- Թիմում աշխատելու ունակություն
Հավելյալ նշումներ.
- Աշխատավարձը աճողական է։
- Աշխատակիցների կատարողականի գնահատում՝ KPI-ների հիման վրա։
- Կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն։
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա, մեկ հանգստյան օրով, ժամերը՝ 09։30-19։00։
SHKAFF-ը հայրենական կահույք արտադրող ընկերություն է և ներկա պահին ընկերությունը ունի վաճառքի չորս կետ։ Այն հիմնադրվել է որպես ընտանեական բիզնես ավելի քան երեսուն տարի առաջ։ Անշուշտ մեր մուտքը կահույքի հայրենական արտադրության ասպարեզ չի եղել միանգամից և մեծաքանակ արտադրությամբ, այլ, ինչպես բնորոշ է սեփական ուժերով զարգացող ընկերությանը, փոքր, սակայն հաստատուն քայլերով։ Երեսուն տարի առաջ, երբ ընկերությունը դեռ գործում էր այլ անվան ներքո, մենք սկսեցինք մեկ-երկու անհատական պատվերներից և հասանք ներկայիս՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, բարձրակարգ կահույքի արտադրամասի աստիճանին։