CNC հաստոցի օպերատոր
ՇԿԱՖՖ կահույքի խանութների ցանց
Նկարագրություն
Ընկերությունը աշխատանքի է հրավիրում մոտիվացված և տեխնիկապես հետաքրքրված սկսնակ երիտասարդների CNC հաստոցի օպերատորի (присадчик)՝ ԼԴՍՊ-ից և MDF-ից պատրաստվող կահույքի դետալների ծակատման (присадка) և մշակման աշխատանքները սուվորելու և իրականացնելու համար։
- Փորձը պարտադիր չէ․ նախատեսված է ներքին ուսուցում։
- Աշխատավայրը գտնվում է՝ Արարատի մարզ, գյուղ Ղուկասավան։
Մենք առաջարկում ենք․
- Անվճար մասնագիտական ուսուցում
- Ուսուցում և միաժամանակ աշխատանքի վարձատրությամբ
- Կայուն աշխատանք աճող արտադրամասում
Պարտականություններ և ուսուցում․
- CNC հաստոցով ԼԴՍՊ-ի և MDF-ի դետալների ճշգրիտ ծակատում (դռների ծխնիների, կողային հատվածների, դարակաշարերի անցքերի բացում՝ կոնֆիրմատների, մինիֆիքսերի և այլ ֆուրնիտուրաների համար)։
- CNC ծրագրային ապահովման հետ ծանոթացում, ուսուցում աշխատանքներ իրականացնելու համար։
- Գծագրերին համապատասխան ծրագրերի կարգավորում և հաստոցի կառավարում։
- Կահույքի գծագրերի, չափսերի և ֆուրնիտուրայի տեսակներին (Blum, Hafele, կոնֆիրմատ, էքսցենտրիկ և այլն) ծանոթացում։
- Արտադրանքի որակի վերահսկում (չափսերի ճշգրտության պահպանում, առանց վնասվածքների կամ շեղումների աշխատանք)։
- Հաստոցի տեխնիկական վիճակի հետևում և ընթացիկ խնամք։
Պահանջներ
- Սովորելու մեծ ցանկություն
- Միջին կամ միջին մասնագիտական կրթություն
- Տեխնիկական մտածողություն
- Համկարգչային գիտելիքների բազային իմացություն
- Կարգապահություն, պատասխանատվություն
- Թիմում աշխատելու ունակություն
- Ուշադրություն դետալների նկատմամբ, ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում։
Հավելյալ նշումներ
- Աշխատավարձը բարձր, նաև աճողական է համաձայն աշխատանքային փորձի։
- Աշխատակիցների կատարողականի գնահատում՝ KPI-ների հիման վրա։
- Կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն։
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա, մեկ հանգստյան օրով։
- Աշխատանքային գրաֆիկ՝ 09։30-19։00
SHKAFF-ը հայրենական կահույք արտադրող ընկերություն է և ներկա պահին ընկերությունը ունի վաճառքի չորս կետ։ Այն հիմնադրվել է որպես ընտանեական բիզնես ավելի քան երեսուն տարի առաջ։ Անշուշտ մեր մուտքը կահույքի հայրենական արտադրության ասպարեզ չի եղել միանգամից և մեծաքանակ արտադրությամբ, այլ, ինչպես բնորոշ է սեփական ուժերով զարգացող ընկերությանը, փոքր, սակայն հաստատուն քայլերով։ Երեսուն տարի առաջ, երբ ընկերությունը դեռ գործում էր այլ անվան ներքո, մենք սկսեցինք մեկ-երկու անհատական պատվերներից և հասանք ներկայիս՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, բարձրակարգ կահույքի արտադրամասի աստիճանին։