Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

CNC ֆրեզերային հաստոցի օպերատոր

ODD Craft

Աշխատավայր` Արաբկիր, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
24.10.2026

Նկարագրություն

ODD Craft ընկերությունն աշխատանքի է հրավիրում CNC ֆրեզերային հաստոցի օպերատորի՝ արտադրական թիմին միանալու համար։

Պարտականություններ

  • CNC ֆրեզերային հաստոցի կառավարում և աշխատանքային գործընթացի վերահսկում,
  • Հաստոցի համար աշխատանքային ֆայլերի և ծրագրերի պատրաստում,
  • Արտադրական գործընթացի իրականացում՝ ըստ տեխնիկական առաջադրանքի և գծագրերի,
  • Նյութերի կտրում, ֆրեզավորում և փորագրում,
  • Հաստոցի պատշաճ շահագործման և տեխնիկական վիճակի վերահսկում,
  • Աշխատանքի անվտանգության կանոնների պահպանում։

Պահանջներ

  • CNC ֆրեզերային հաստոցով աշխատելու առնվազն 1 տարվա փորձ,
  • ArtCAM, VCarve կամ այլ CAM ծրագրերի իմացություն,
  • CorelDRAW և AutoCAD ծրագրերով աշխատելու հմտություն,
  • DXF, DWG և G-code ֆայլերի հետ աշխատելու իմացություն,
  • Տեխնիկական գծագրեր և չափագրություններ կարդալու կարողություն,
  • Պատասխանատվություն և ճշգրտություն աշխատանքում,
  • Թիմում աշխատելու կարողություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր` երկուշաբթի–շաբաթ` 10:00–19:00:

Մանրամասների համար զանգահարել՝ 077 282 474
կամ ուղարկել ինքնակենսագրական նշված էլեկտրոնային հասցեին:

Ընկերության մասին
address
Հասցե
Ադոնցի 10/1
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
+374 77 282474

ODD Craft

ODD Craft-ը արտաքին և ներքին գովազդի պատրաստման և տեղադրման ոլորտում մասնագիտացած ընկերություն է, որն ավելի քան 5 տարի ստեղծում է կատարյալ լուծումներ տարբեր ոլորտների գործընկերների համար: Մենք համատեղում ենք ժամանակակից տեխնոլոգիաները, որակյալ նյութերը և դիզայներական մոտեցումը՝ առաջարկելով ծառայությունների ամբողջական փաթեթ՝ սկսած նախագծումից մինչև վերջնական արդյունք:

ODD Craft-ը մատուցում է հետևյալ ծառայությունները․

  • Արտաքին և ներքին գովազդային վահանակների պատրաստում և տեղադրում
  • Ստենդների պատրաստում
  • Տաղավարների պատրաստում և տեղադրում
  • Սպասարկում՝ մինչև 1 տարի երաշխիքով
  • Ծավալային տառերի պատրաստում
  • Ցանկացած բարդության և ցանկացած դիզայնի ցուցանակների պատրաստում
  • Տանիքային գովազդների և կոնստրուկցիաների պատրաստում
  • Օրգանական ապակուց դետալների պատրաստում
  • Լազերային կտրում
  • Դիզայն տպագրություն
  • Ալյուկաբոնդի երեսպատում
Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում