Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գլխավոր հաշվապահ

Europcar Armenia

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
16.10.2026

Նկարագրություն

«Europcar Armenia»-ն աշխատանքի է հրավիրում մոտիվացված թիմակցի՝ գլխավոր հաշվապահի թափուր հաստիքը զբաղեցնելու համար։

Պարտականություններ

  • Հաշվապահական և հարկային քաղաքականության մշակում՝ միջազգային հաշվապահական ստանդարտներին և օրենսդրական պահանջներին համապատասխան,
  • Ընկերության գործունեության համար անհրաժեշտ բանկային փոխանցումների իրականացում,
  • Ֆինանսական փաստաթղթերի վարում, եկամուտների և ծախսերի վերահսկողություն,
  • Աշխատավարձերի հաշվարկ և վճարում, ինչպես նաև այլ վճարման ենթակա գումարների ժամանակին փոխանցում,
  • Հաշվապահական գրանցումների համար անհրաժեշտ սկզբնական փաստաթղթերի ձևաչափերի ստեղծում և դրանց վարում,
  • Հաշվապահական համակարգում տվյալների գրանցում և սկզբնական փաստաթղթերի համապատասխանության վերահսկողություն,
  • Տեղեկատվության կամ փաստաթղթերի ճշգրիտ և ժամանակին ներկայացում կարգավորող մարմնին՝ օրենսդրական պահանջների խստիվ պահպանմամբ և պատշաճ վերահսկողությամբ,
  • Հարկային ստուգումների ընթացքում համագործակցություն հարկային մարմինների հետ՝ հնարավորինս պահպանելով օրենսդրության պահանջներն ու ընկերության շահերը,
  • Ընկերության հաճախորդների կամ գործընկերների հետ բանակցությունների և գործերի վարում՝ սահմանված լիազորությունների շրջանակներում։

Պահանջներ

  • Հաշվապահության ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
  • Ռուսերեն իմացությունը պարտադիր է, անգլերենը՝ ցանկալի
  • Սեղմ ժամկետներում արդյունավետ աշխատելու ունակություն,
  • Թիմում աշխատելու և ժամանակի կառավարման հմտություններ,
  • AS համակարգի իմացություն,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (Excel, Word),
  • Հայաստանի հարկային օրենսդրության խորը իմացություն,
  • Ֆինանսական հաշվետվությունների կազմման հիմունքների իմացություն։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ
  • Աշխատանքային ժամեր՝ 9:30 - 18:30
Ընկերության մասին
address
Հասցե
Yerevan, Koryun 14
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
+374 95 336015

Europcar Armenia is part of the global Europcar Mobility Group, a leading car rental provider founded in Paris in 1949 and operating across approximately 140 countries Wikipedia. The Armenian branch aligns with the international brand’s reputation for quality service and broad vehicle selection.

Europcar Armenia offers a solid and trustworthy car rental experience—whether you're staying in central Yerevan or just arriving at Zvartnots Airport. With flexible services, transparent insurance options, and excellent reviews, it’s a top choice for exploring Armenia comfortably and confidently.

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում