Ճարտարապետական 3D վիզուալիզացիայի և անիմացիայի մասնագետ
Նուրազյան Քնսթրաքշն ՍՊԸ
Նկարագրություն
Նուրազյան Քնսթրաքշն ընկերությունը փնտրում է ճարտարապետական 3D վիզուալիզացիայի և անիմացիայի մասնագետ, ով կմիանա մեր թիմին և կստեղծի բարձրորակ վիզուալ ու անիմացիոն նյութեր ընկերության բնակելի և այլ ճարտարապետական նախագծերի համար։
Պարտականություններ
-
Ստեղծել բարձրորակ և ֆոտոռեալիստական արտաքին ու ներքին ճարտարապետական վիզուալիզացիաներ,
-
Ստեղծել ճարտարապետական անիմացիաներ և կարճ գովազդային տեսանյութեր՝ հիմնվելով 3D մոդելների և պատրաստի ռենդերների վրա,
-
Մշակել camera fly-through, drone effect, building reveal, construction animation և այլ տեսողական լուծումներ,
- Ստեղծել շենքերի կառուցման, հավաքման, փուլային հայտնվելու և այլ կրեատիվ անիմացիոն սցենարներ
-
Աշխատել լուսավորության, նյութերի, միջավայրի, տեսախցիկների և կոմպոզիցիայի հետ,
-
Համագործակցել ճարտարապետների, դիզայներների և մարքեթինգի թիմի հետ,
-
Պատրաստել նյութեր սոցիալական ցանցերի, կայքի, գովազդային արշավների և պրեզենտացիաների համար,
-
Անհրաժեշտության դեպքում կիրառել ժամանակակից AI գործիքներ՝ անիմացիաների և վիզուալ նյութերի ստեղծման ու կատարելագործման համար։
Պահանջներ
- Աշխատանքային փորձ 3D վիզուալիզացիայի և/կամ անիմացիայի ոլորտում,
- 3ds Max, Corona Renderer, V-Ray, Blender, Unreal Engine կամ համարժեք ծրագրերից առնվազն մեկի լավ իմացություն,
- Վիդեո մոնտաժային ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- AI video և image generation գործիքների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք․
- Մրցակցային աշխատավարձ,
- Ժամանակակից և մասշտաբային բնակելի նախագծերի վրա աշխատելու հնարավորություն,
- Ստեղծագործական ազատություն և նոր գաղափարներ իրականացնելու հնարավորություն,
- Ժամանակակից աշխատանքային միջավայր,
- Մասնագիտական զարգացման և նոր տեխնոլոգիաների կիրառման հնարավորություն։
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց CV-ն և պորտֆոլիոն։
«Նուրազյան Քնսթրաքշն» կառուցապատող ընկերությունը ստեղծում է ժամանակակից և որակյալ շինություններ և զբաղվում է դրանց վաճառքով։
Ընկերությունն առաջարկում է ստաբիլ աշխատանքային պայմաններ և առողջ մթնոլորտ՝ մասնագիտական աճի և զարգացման հնարավորություններով։